Նորմալ է, օրինակ, որ կարելի է ԱԺ նախագահի հանդեպ մահափորձ իրականացնել ու դա այդպես անցնի գնա, որ դատարանը կալանավորում չտա: Դուք որպես պրոֆեսիոնալ իրավաբան դա համարում ե՞ք ոչ նորմալ պրոցես»,- հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ի կողմից առաջադրված Լիլիթ Թադևոսյանին:
Վերջինս հայտնեց, որ ինքը իրավաբան է և հակված է խոսելու բացառապես փաստերով, այն գործերը, որոնք նա վկայակոչում է, ի պաշտոնե ծանոթ չէ և տեղյակ է այնքանով, որքանով հասարակության մեծ մասը:
«Ես չեմ կարղ կարծիք արտահայտել մյուս գործերի վերաբերյալ, որը ինձ արգելում է դատավորի վարքագծի կանոնները, որովհետև կկաշկանդի դատավորներին, եթե այդ գործը փոխանցվի վճռաբեկ դատարան»,- հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով՝ դատական ակտը համարվում է օրինական և հիմնավորված այնքան ժամանակ, քանի դեռ չկա հակառակը հիմնավորող վերադաս դատարանի դատական ակտը:
Անդրադառնալով պատգամավորի բարձրացրած կալանավորումների հարցին՝ Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ կալանքը ընտրվում է անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու նպատակով, այն խափանման միջոց է, ոչ թե պատիժ, հետևաբար՝ չի արտահայտում պետության վերջնական գնահատականը և շեշտեց, որ իր ասածը դասագրքային ճշմարտություն է:
Պապոյանը կրկին հարցրեց, թե ճի՞շտ է, որ կալանավորում չի եղել:
«Հանրային շահը, որը հետապնդվում է գործի արդյունավետ քննությամբ, պետք է գերակշռի և հնարավորություն տա այս կարևորագույն կանոնից շեղվել: Այդ մասին բազմիցս ասել են ՀՀ վճռաբեկ դատարանը և Եվրոպական դատարանը՝ իրենց նախադեպային դիրքորուշումներում»,- հայտնեց դատավորը և շեշտեց, որ անկախ այսօրվա ԱԺ ընտրությունից, նա շարունակելու է Վճռաբեկ դատարանի դատավորի պարտականությունը կատարել և խնդրեց հարցեր տալուց այն հաշվի առնել:
Արարատ Միրզոյանն էլ շեշտեց, որ կարող է միայն հույս հայտնեց, որ երբ հետագա գործունեության ընթացքում Լիլիթ Թադևոսյանն առերեսվի նման գործերին, կաշկանդված չի լինի որևէ բան բարձրաձայն ասելու և վճիռը կայացնելիս կառաջնրոդվի նրանով, ինչով առաջնորդվում է դատավորը:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55