Երևանի ավագանու նիստում առաջարկվեց վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում:
Երևանի քաղաքապետարանաի աշխատակազմի քարատուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանն ասաց, որ «Քարտուղարություն» ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության հիմքում վերջին ամիսներին մանրամասն կատարված ուսումնասիրություններն ու վերլուծություններն են:
Ըստ ներկայացված նախագծի՝ «աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելու, իրականացվող գործառույթների կրկնությունները բացառելու, համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում տարբերակված և առանձնահատկությունները սահմանող գործառույթների ամրագրմամբ համակարգված և մասնագիտացված գործունեություն իրականացնելու, ինչպես նաև ստորաբաժանումը վերանվանելու և կառուցվածքը օպտիմալացնելու, անհրաժեշտությունից ելնելով Նախագծով առաջարկվում է.
Աշխատակազմի «Քարտուղարություն» կառուցվածքային ստորաբաժանումը վերակազմակերպել «Գործերի կառավարման և սպասարկման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանման:
. Աշխատակազմի քարտուղարությանը վերապահված այն լիազորությունները, որոնք վերապահված չեն ստորաբաժանման բաժիններին, իրականացնել համայնքային ծառայության թվով 1 գլխավոր և 3 առաջատար մասնագետների պաշտոնները զբաղեցնող անձանց ներգրավմամբ, որոնց միջոցով կիրականացվի նաև աշխատակազմ մուտքագրված փաստաթղթերի առնչությամբ տրված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման նկատմամբ հսկողությունը, ընդհանուր փաստաթղթաշրջանառության արդյունավերության բարձրացումը և օպտիմալացումը»:
Ստորբաժանման վերակազմակերպման արդյուքում նախկին 110 հաստիքային միավորներն ընդամենն ավելանում են 2 հաստիքային միավորով, իսկ աշխատավարձի ֆոնդը ամսական ավելանում է 1052000 ՀՀ դրամով՝ պայմանավորված կառուցվածքում համայնքային ծառայության կրտսեր խմբի հաստիքային միավորների թվաքանակի նվազեցմամբ և աշխատանքային ստաժի և փորձի, ավելի բարձր որակավորում և մասնագիտական կրթական պահանջներ ներկայացնելու հնարավորություն ունեցող հաստիքային միավորների ավելացմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև աշխատակազմի «Անձնակազմի կառավարման» բաժինը վերակազմակերպել «Մարդկային ռեսուրսների կառավարման» վարչության:
Նշված անվանումով վարչության կարգավիճակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ:
«Կառուցվածքային այս բարեփոխումների արդյունքում բոլոր նրանք, ովքեր որակային, մասնագիտական փորձառության առումով համապատասխանում են զվաղեցնելու համարժեք պաշտոն, համարժեք աշխատանք կամ փոփոխության արդյունքում մեկ այլ աշխատանք, բնականաբար, բոլոր աշխատակիցները կշարունակեն այդ գործառույթները:
Եթե լինեն մարդիկ, որոնց աշխատանքային փորձառությունը, մասնագիտական որակները չհամապատասխանեն, հնարավոր է որոշ աշխատակիցներ դուրս մնան վերանշանակվելու գործընթացից:
Չեմ բացառում, որ այս ամենի արդյունքում լինեն մարդիկ, որոնք չստանան համարժեք աշխատանք դրա ուղղակի բացակայության կամ անհամապատասխանության արդյունքում»,- ասաց Համբարյանը:
Նա նշեց, որ անհատական մոտեցում կցուցաբերն և կաշխատեն գտնել տվյալ մարդկանց ներուժին համապատասխան աշխատանք մեկ այլ տեղ:
Ըստ նրա, որոշման հաստատման օրվանից երեք ամիս հետո կունենան այսօրվա առաջարկվող նորացված համակարգերը:
Դ. Համբարյանը հայտնեց, որ կա հարցաշարերի թարմացման խնդիր:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55