Հայաստանյան քաղաքական գործիչների խոսքն աչքի է ընկնում այնպիսի հատկանիշով, ինչպիսին հակադրամիասնությունն է: Այո, այո, այն երեւույթը, որը դիալեկտիկա կոչված փիլիսոփայական ուսմունքի (ուսմունք բնության, հասարակության եւ մտածողության («իմացության) զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին»՝ մեջբերում Վիքիպեդիայից) հիմնական սկզբունքներից մեկն է: Կյանքում հակադրամիասնությունը դրսեւորվում է որպես հոգու եւ մարմնի, մտածողության եւ զգացմունքների, երկրի եւ երկնքի, ֆիզիկական եւ մտավոր աշխատանքի, էլիտայի եւ կենսազանգվածի, հայրենասիրության եւ դավաճանության (եւ այլն) միասնություն, կենցաղային մակարդակում այն դրսեւորվում է որպես հացի եւ ջրի, սառը եւ տաք ջրերի, ակտիվ եւ պասիվ, նիկոլամերժ եւ նիկոլապաշտ վարքագծի, հեռուստացույց դիտողի եւ գիրք ընթերցողի (եւ այլն) միասնություն: Ի դեպ, քաղաքական գործիչների խոսքում այդ երեւույթը ես արձանագրել եմ դեռեւս 2003 թ.-ին, երբ որպես ակտիվ ընդդիմադիր քաղաքացի՝ ուշադիր հետեւում էի նախագահական ընտրությունների հավակնորդների ճառերին: Ընդ որում, հակադրամիասնությունն առկա էր թե՛ նույն գործչի՝ տարբեր վայրերում կամ տարբեր օրերում արտասանած ճառերում եւ թե՛ մի վայրում մեկ անձի՝ 1-2 ժամանոց ճառում: Մարդը պաթոսով արտահայտում էր մի որեւէ միտք, ու այն արժանանում էր լսողների ծափահարությանը (բուռն կամ ոչ այդպիսին՝ կախված գործչի հեղինակությունից), այնուհետեւ արտահայտում էր առաջինի բովանդակությանն 180 աստիճանով հակադիր մեկ այլ միտք, ու դա եւս արժանանում էր լսողների նույնատիպ վերաբերմունքին: Բայց ընդդիմադիր լինելու ողջ թշվառությունը կայանում է նրանում, որ արձանագրելով ընդդիմադիր այս կամ այն գործչի խոսքում նման հակասություններ, դու չես դադարում լինել ընդդիմադիր՝ դա անեծքի կամ «ճիտին պարտքի» (Գր. Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելում արձանագրված երեւույթը) պես մի բան է: Էլ ինչ ասես մարդկային այն զանգվածի մասին, որ առանց գիտակցելու նույն վերաբերմունքն է դրսեւորում հռետորի հակադիր մտքերի նկատմամբ… Իսկ ինչպե՞ս է դրսեւորվում խոսքի հակադրամիասնությունը քաղաքական գործիչների ելույթներում: Խնդրեմ՝ տարբեր հանգամանքներում արտահայտված Փաշինյան Նիկոլի «մտային մարգարտաշարի» մի շարք նմուշներ. «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Տեղ գյուղից (Սյունիքի մարզ) այն կողմ Ադրբեջան է», կամ՝ «Մեզ հայտնի էր ադրբեջանական զորքերի հարձակման օրը՝ միայն ժամն էր անհայտ», եւ «Մենք պատկերացում չունեինք պատերազմի սկզբի ժամկետների մասին», կամ՝ «Բանակցությունները սկսում ենք զրոյական կետից» եւ «շփման գծում մշտադիտարկման համակարգ ներդնելու» անհրաժեշտության մասին խոսքը («Բի-Բի-Սի»-ի հաղորդավար Սթ. Սակուրայի հարցերին ի պատասխան), կամ՝ «Լեռնային Ղարաբաղը հազարամյակներով բնակեցված է բնիկ հայ ժողովրդով» («Բի-Բի-Սի»), եւ «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» (ելույթ ՀՀ ԱԺ-ում) եւ այլն, եւ այլն: Բայց Փաշինյանի «մտային մարգարտաշարի» պսակը մեկ նախադասության մեջ արտասանված միտքն էր, ինչը կարող է գրանցվել որպես 21-րդ դարի հայկական իրականության ամենաանհեթեթ դատողությունը՝ «Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: Ի դեպ, կարճ ժամանակ անց երեւաց, թե իրական կյանքում ինչպես իրագործվեց այդ անհեթեթությունը: Բայց Փաշինյան Նիկոլը Փաշինյան Նիկոլ չէր լինի, եթե նրա դատողություններն ու իրական կյանքն իրար չհակասեին, ու, խնդրեմ, դրա ընդամենը մեկ օրինակ. արդեն հիշատակված «Բի-Բի-Սի»-ի հաղորդավարի հետ հարցազրույցում վերջինս հայտարարում է. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ընդդիմությունն ազատ է իր կարծիքն արտահայտել։ Ես երջանիկ եմ, որ Հայաստանում ընդդիմությունն այժմ շատ ավելի ազատ է գործում, քան հեղափոխությունից առաջ»։ Որպեսզի պարզ լինի, թե որքանով է ժողովրդավարական Հայաստանը, կամ որքանով է ընդդիմությունն ազատ իր կարծիքն արտահայտելու կամ գործելու հարցում, ընդամենը հիշենք օրենսդրական սահմանափակումները կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ժամանակ եւ ռազմական դրության պահպանումը պատերազմից երեք ամիս անց: Ահա, այսպիսի զուգահեռ իրականություններում են ապրում ՀՀ վարչապետի աթոռը դեռեւս զբաղեցնող անձը եւ նրա «շնորհիվ»՝ Հայաստան աշխարհը:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
hraparak.am
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03