Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարծում է, որ տարածաշրջանի երկրները պետք է մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած բանակցության, փոխանցում է MEE-ն: Թագավոր Սալմանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո ընդունված հայտարարության մեջ Էր Ռիադը նաեւ դատապարտել է եմենցի ապստամբ հուսիներին եւ ողջունել Վաշինգտոնի հանձնառությունը թագավորության անվտանգության ապահովմանը: Սաուդյան կառավարությունը, սակայն, չի մեկնաբանել ԱՄՆ որոշումը Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային աջակցությունը դադարեցնելու մասին: «Կառավարությունը միջազգային հանրությանը կրկին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել իրանական ռեժիմի ագրեսիվ գործողությունների համար, ներառյալ արաբական պետությունների անվտանգության եւ կայունության սպառնալիքը, իրենց գործերին միջամտությունը եւ զինված խմբերին աջակցությունը,- նշված է հայտարարության մեջ: - Եվ սա ընդգծում է այն բանի կարեւորությունը, որ երկրները, որոնց վրա ավելի շատ է տարածվում իրանական սպառնալիքը, մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի եւ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վարքագծի շուրջ ցանկացած միջազգային բանակցության»: Հայատարարությունը կատարվել է այն բանից մի քանի շաբաթ անց, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խոստացել էր վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքը, որը չեղարկել էր նրա նախորդ Դոնալդ Թրամփը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02