«Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի առանձնահատուկ կարգավիճակի մասին, կարող է թվալ, որ ես հիմա անում եմ հայտարարություններ, որոնք ԵՊՀ-ին դեմ են հօգուտ մյուս բուհերի են, բայց իրականում 100% հակառակն է, որովհետև եթե որևէ բուհի, որևէ մարմնի դու տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, այդ մարմինը, ժամանակի ընթացքում օգտվելով այդ առանձնահատուկ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից, դառնում է դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն և մյուս բուհերն այս պարագայում շատ ավելի արագ կգան և կանցնեն ԵՊՀ-ից, ես ուզում եմ, որ ԵՊՀ-ն թիվ մեկ բուհը լինի Հայաստանում»,- այսօր խոհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է, որ ԵՊՀ-ն գործի այն նույն մրցակցային միջավայրում, ինչ մյուս բուհերը, հակառակ պարագայում՝ մրցակցության դասական կանոնները կգան և հնրավորություն չեն տա, այլ տարբերակ չկա: «ԵՊՀ-ն պետք է գործի հավասար մրցակցային պայմաններում այլ բուհերի հետ, սա առաջին հերթին ՀՀ-ի և ԵՊՀ-ի շահերից է բխում»,- նկատեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդներին, ապա Գևորգ Պապոյանը նշեց, որ այդտեղ կան տարբեր մոտեցումներ։ «Ես կարծում եմ, որ կառավարման խորհրդի կազմում պետք է հակառակ ուղղությամբ գնանք: Ի՞նչ ենք մենք ուզում կառավարման խորհրդից, ես կարծում եմ՝ կառավարման խորհուրդն իր բնույթով պետք է լինի մի վերբուհական կառույց, որտեղ խնդիրների դեպքում պետք է լուծի այդ խնդիրները, և երկրորդը՝ այդ խնդիրների ժամանակ որոշակի արբիտրի, որոշողի դեր կատարի և փող բերող հիմնարկ դառնա: Կարո՞ղ է ուսանողը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե, կարո՞ղ է բուհի դասախոսը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե»,- ասաց նա:
Ըստ իմքայլական պատգամավորի, պետք է գնալ այն ճանապարհով, թե տվյալ կառավարման խորհուրդը կարո՞ղ է ներդրումներ, փող ու ծրագրեր բերել բուհ։ «Գիտական և ակադեմիական խորհուրդներն էլ պետք է ուսանողների ու դասախոսների խնդիրներով զբաղվեն»,- նկատեց նա։
Աղբյուր` Panorama.am
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03