ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Սիմոնյանը հետաքրքրվեց՝ այս հատվածում լինելու է նույնպիսի՞ շփման գիծ, ինչպիսին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում է եղել, թե՞ ունենալու ենք այլ տրամաբանությամբ կառուցված սահման, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ է։
Նա նշեց՝ վարչապետն ու փոխվարչապետը հավաստիացրել են, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ այս առումով չկա ստորագրված, սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակել էր հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի սկզբունքներ, սահմաններ։ «Արդյո՞ք ՀՀ-ն և Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի, ունեն ստորագրած որևէ փաստաթուղթ»,-հարցրեց Սիմոնյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքների պետք է անդրադառնա, ինչն ԱԺ ամբիոնից անել չի կարող։
«Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք, և եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում, և դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք անել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԳՇ, ԱԱԾ ներկայացուցիչներին, տեղեկանալ»,- ասաց նա։
Պատգամավորն արձագանքեց՝միջազգային փաստաթղթում կարող են լինել պետական գաղտնիքներ, բայց բուն պայմանագրի առկայությունը գաղտնիք լինել չի կարող։ Նա ընդգծեց հարցը՝ վերը նշված երկու հայտարարություններից բացի՝ կա՞ այլ կնքված փաստաթուղթ՝ առանց ՌԴ միջնորդության։
Ավինյանն արձագանքեց՝ ինքը տեղեկացված չէ առանց ՌԴ միջնորդության որևէ փաստաթղթի մասին։ «Բացի հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Բացի մյուս հայտարարություններից՝ միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,-ասաց նա։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03