Շաբաթ՝ փետրվարի 13-ին Բեւերլի Հիլզում տեղի կունենա աճուրդ, որին կներկայացվի հատուկ լրտեսական սարքավորումների աշխարհում ամենամեծ հավաքածուն, որոնցից «Սառը պատերազմի» տարիներին օգտվել են ՊԱԿ գործակալները: Աճուրդը կազմակերպել են Julien`s Auctions աճուրդի տունը եւ Նյու Յորքի ՊԱԿ լրտեսության թանգարանը, հայտնում է «Կոմերսանտը»: Վաճառքի կդրվի ավելի քան 400 լոտ, ինչպես, օրինակ, գաղտնի օպերատիվ խցիկներ, Մորզեի այբուբենի մեքենաներ, ծածուկ ձայնագրող սարքեր, շրթներկի պատյանի ձեւով ատրճանակ, հովանոց-ներարկիչի ճշգրիտ պատճեն, որը ենթադրաբար օգտագործվել է բուլղարացի այլախոհ Գեորգի Մարկովի սպանության համար, գաղտնալսման սարքեր, փաստաթղթեր եւ շատ այլ իրեր: Դրանից բացի, աճուրդի կդրվեն լոտեր, որոնք կապված են Կուբայի եւ 1960-ական թվականների կուբայական հրթիռային ճգնաժամի հետ: Լոտերի թվում կլինի Չե Գեւարայի դպրոցական հաշվառման մետաղանիշը, Ֆիդել Կաստրոյի 1958 թվականին ստորագրած նամակը, որում քննարկվում են Հավանա թափանցելու ծրագրերը, կապիտան Ուիլյամ Ռոդերիկ Շտաբուին հանձնված շնորհանդեսային թուրը, որը մարտնչել է Կուբայում, Հավանայում 1915 եւ 1917 թվականներին Coca-Cola Company առեւտրային մակնիշի գրանցման մասին պաշտոնական փաստաթղթերը, ինչպես նաեւ օրիգինալ հին արծաթա-դեղնավուն լուսանկարները, որոնք ցույց են տալիս Coca-Cola-ի գովազդը եւ Կուբայում ապրանքանիշի հետ կապված իրադարձությունները:
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44