«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանը մեկ տարի ժամկետով գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հավելավճար է տրամադրվելու՝ բնակարանի վարձակալության համար: Մենք տեղեկացանք, որ նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք, որ վերջինս մինչ այս հանդիսացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը եւ հայտարարված մրցույթում միակ թեկնածուն է եղել: Հատկապես հետպատերազմյան շրջանում ավելի է կարեւորվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրագետ աշխատանքը, քանի որ շատ են դիմումներ ներկայացվում թե՛ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ, թե՛ հակառակը: Ընդ որում, ՄԻԵԴ-ը հաճախ որոշումներ է կայացնում ընդդեմ Հայաստանի վճիռներով եւ կառավարությանը պարտադրում գումարներ վճարել դիմումատուներին: Հենց այսօր կառավարության նիստի օրակարգում առկա մեկ այլ որոշմամբ էլ կհաստատվի, որ այսուհետ պետական բյուջեում գործելու է առանձին բյուջետային կետ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» անվամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44