ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակ-ցել են մարզաշխարհի, մարզական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կազմակերպությունների և լրատվա-միջոցների ներկայացուցիչներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Գաբրիել Ղազարյանը ողջունել է նիստի մասնակիցներին և հորդորել նրանց ակտիվ մասնակցել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումներին: «Վստահ եմ, որ այս խորհրդատվական մարմնի աշխատանքը տալու է իր դրական և տեսանելի արդյունքները»,- ասել է նա: Օրակարգի 1-ին հարցը վերաբերել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծում երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում համայնքների ղեկավարներին վերապահվող լիազորություններին: Գ. Ղազարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ նախարարության առաջարկությունները օրենքի նախագծի վերաբերյալ արդեն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, և հույս հայտնեց, որ դրանք կընդգրկվեն օրենքի նախագծում: Ներկաները ակտիվորեն քննարկել են նաև օրակարգի 2-րդ՝ համայնքներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար ռեսուրսների հաշվառման վերաբերյալ հարցը: Խորհրդի անդամներին ներկայացվել են այն աշխատանքները, որոնք տարվում են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների մարզադպրոցների, մարզահրապարակների, մարզադաշտերի և մյուս մարզական կառույցների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու ուղղությամբ: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այդ տվյալները պարբերաբար հավաքում է, և մենք քաջատեղյակ ենք համայնքներում առկա մարզական ռեսուրսների մասին»,- ասել է Գ. Ղազարյանը: Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև հաջորդ օրակարգային հարցին՝ ՀՀ մարզերի մարզադպրոցները գույքով ապահովելու և մարզական կյանքի ակտիվացման վերաբերյալ: Քննարկումից և մարզերում առկա իրավիճակը ներկայացնելուց հետո նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ մարզադպրոցները գույքով ապահովելու գործընթացը նախարարության կողմից շարունակվում է՝ անկախ մարզադպրոցի գերատեսչական պատկանելությունից:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47