Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման․
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5 - 10 մ բարձրությամբ, 4 – 52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ, 13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ ( որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի):
Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավել կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ․․․», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։
Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։
Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված փայտանյութի մի մասը հայտնաբերվել է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։
Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությանը սրտացավ վերաբերմունքի համար։
«Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55