Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում հայտարարել է, որ ներկայում երկիրը «բեկումնային պահ» է ապրում, փոխանցում է ria.ru-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ «երկիրը դրսից հուժկու հարված է ստացել»: Նա Բելառուսում տեղի ունեցածը համեմատել է ԽՍՀՄ-ի փլուզման և դրա բերած հետևանքների հետ։
«Բեկումնային պահը մարդկանց գլխում քաոսն է: Բայց մենք հաղթահարեցինք դա։ Մոտավորապես նման ժամանակահատված էլ հիմա ենք ապրում»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով ԽՍՀՄ-ի փլուզումը։
Նրա խոսքով՝ «երկրի համար բարդ շրջանը դեռևս չի ավարտվել, սակայն բելառուսները կկարողանան դիմակայել մարտահրավերներին»։
Միևնույն համաժողովի ժամանակ Լուկաշենկոն նաև հայտարարել էր, որ ինսկի և Մոսկվայի հետագա ինտեգրման դեպքում երկրները պետք է լիովին պահպանեն ինքնիշխանությունը․ Միությունում նոր վերազգային մարմիններ չպետք է լինեն:
«Այսօր ի լուր հայտարարում ենք Միութենական պետության շրջանակներում միջոլորտային համագործակցության բարելավման ուղղությամբ հետագա առարկայական աշխատանքի պատրաստակամության մասին, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի պահպանման և միության երկու մասնակիցների իրավահավասարության վրա։ Ընդգծեմ հատկապես՝ այդ գործընթացը ենթադրում է երկու երկրների ինքնիշխանության լիակատար պահպանումը՝ առանց որևէ նոր վերազգային մարմինների ձևավորման»,- հայտարարել էր Լուկաշենկոն։
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44