Փետրվարի 9-ին «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից ստացել է պաշտոնական գրություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա Դոս Սանտոսի հետ վեճի կապակցությամբ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն զրկվել է նոր ֆուտբոլիստ գրանցելու իրավունքից, իսկ նշված արգելքը կվերանա վեճի լուծման արդյունքում: Ակումբի տարածած հայտարարության համաձայն, ՀՖՖ, ստանալով վերոնշյալ ծանուցումը, սխալ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, շտապել է վերոնշյալ գործի կապակցությամբ ազգային ընթացակարգով կիրառել ֆուտբոլիստի գրանցման արգելքը՝ սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, ինչի մասին ծանուցել է «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին։ Ավելին՝ ՀՖՖ-ն վերոնշյալ որոշումը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքում, ինչի արդյունքում, հնարավոր է, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի համար ծագեն որոշակի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական։ ՖԻՖԱ-ի՝ արգելքը կիրառելու պաշտոնական գրությունը «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ստացել է միայն 2021 թվականի փետրվարի 9-ին, երբ արդեն բաց է եղել և մեկնարկել է ընթացիկ՝ 2021 թվականի փետրվար ամսվա ֆուտբոլիստների գրանցման ժամանակահատվածը (սկիզբ՝ 2021 թվականի փետրվարի 1, ավարտ՝ 2021 թվականի փետրվարի 28): ՀՖՖ-ն ֆուտբոլիստների գրանցման արգելքը սահմանել է այլ ժամանակահատվածի համար, քան սահմանված է ՖԻՖԱ-ի ծանուցման մեջ՝ հակասության մեջ մտնելով վերջինիս հետ: Արդյունքում՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն դիմել է ՖԻՖԱ-ին՝ պարզաբանում և կրկնակի հաստատում ստանալու համար, թե արդյոք կիրառելի էր ֆուտբոլիստի՝ ազգային և/կամ միջազգային ընթացակարգով գրանցման արգելքը ֆուտբոլիստի՝ ընթացիկ, մեկնարկած գրանցման ժամանակահատվածի նկատմամբ, երբ գրանցման ժամանակահատվածի սկզբից անցել է 10 օր, ինչին ի պատասխան ՖԻՖԱ-ն կողմերի հատուկ ուշադրությունն է հրավիրել ՖԻՖԱ-ի «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի» 24-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ արգելքը կարող է կիրառվել միայն 3 ամբողջական գրանցման ժամանակահատվածի համար, հետևաբար, 2021 թվականի փետրվարի 1-ից արդեն մեկնարկած գրանցման ժամանակահատվածի ընթացքում նման արգելք կիրառվել չի կարող, և այն կարող է կիրառվել հաջորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում: «ՀՖՖ ուշադրությունն ենք հրավիրում ՖԻՖԱ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 10-ին ստացված պատասխանի վրա՝ հորդորելով հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում՝ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ, 2021 թվականի փետրվար ամսից սկսած, կիրառված արգելքի մասով և ակնկալում ենք ողջախոհություն ՀՖՖ-ի հետագա գործառույթների իրականացման կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03