Եվրամիությունը, հավանաբար, այս ամիս արդեն արգելք կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների ուղեւորությունների համար եւ կսառեցնի նրանց ակտիվները այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Գերմանիան ցույց են տվել առաջ շարժվելու իրենց ցանկությունը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երեք դիվանագետների:
Ալեքսեյ Նավալնու ազատազրկմանն ի պատասխան պատժամիջոցները առաջինը կարող են կիրառվել դեկտեմբերին ներդրված նոր շրջանակներում, որը «ԵՄ-ին հնարավորություն կտա քայլեր ձեռնարկել աշխարհում մարդու իրավունքները խախտողների դեմ»:
Սակայն Բեռլինը եւ Փարիզը, ամենայն հավանականությամբ, դեռեւս ձեռնպահ կմնան ավելի կոշտ քայլերի աջակցությունից, որին ձգտում են որոշ եվրոպական դաշնակիցներ, ինչպիսիք են Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» հսկայական գազատարի դադարեցումը:
Պատժամիջոցների կիրառման հետ կապված ճնշումը մեծացել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Մոսկվան զայրացրեց եվրոպական երկրներին՝ արտաքսելով գերմանացի, լեհ եւ շվեդ դիվանագետներին՝ չասելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին, ով այցով գտնվում էր Մոսկվայում: Հիմա Փարիզն ու Բեռլինն ասում են, որ պետք է պատասխան տրվի:
Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Չեխիան եւ Ռումինիան արդեն իսկ պնդում են պատժամիջոցների կիրառումը, իսկ ԵՄ երկու ամենահզոր երկրների միջեւ համաձայնագիրը նշանակում է, որ ԵՄ մյուս երկրները դժվար թե արգելափակեն այն: Որոշումը կարող է ընդունվել, երբ ԵՄ արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին հաջորդ հանդիպումն անցկացնեն:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03