«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր 30-ամյա պատմության ընթացքում տարբեր փուլեր ենք ունեցել․ հույսի ու ոգեւորության, հուսահատության եւ արտագաղթի, համազգային միասնականության եւ հանրության խայտառակ պառակտման։ Եղել են շրջաններ, երբ շարքային մարդն ապրել է իր կյանքով, իշխանությունը՝ իր։ Նրանց ճանապարհները չեն հատվել, եւ նրանց նպատակներն ու զգացումները եղել են հակոտնյա։
Այդ շրջաններում ՀՀ քաղաքացին լիովին օտարվել է իշխանությունից, պետությունից, կառավարումից։ Հենց այդ շրջաններում էին մարդիկ 5-10 հազար դրամով վաճառում իրենց ձայնը՝ մուռ հանելով պետության կառավարումից իրենց օտարման, իրենց անկարողության, անզորության համար։
Եվ այդ բոլոր ժամանակներում մարդու իրավունքների պայքարի առաջամարտիկը էլիտան էր, որը դուրս էր գալիս փողոց եւ փորձում պարտադրել իր կամքը։ Միայն գրագետ, մտածող մարդիկ էին հասկանում, որ չի կարելի ընտրություններ կեղծել։ Միայն էլիտան էր վիրավորվում, երբ իր իրավունքները ոտնահարվում էին։ Էլիտան էր հասկանում, որ երկրի կառավարմանը պետք է ինքն անպայման մասնակցություն ունենա, որպեսզի շիտակ ճանապարհից չշեղվենք եւ չգլորվենք անդունդը։ Ամեն ընտրությունից հետո մի 10-20 հազար մարդ դուրս էր գալիս փողոց, փորձում պաշտպանել իր իրավունքները, սակայն պողոսների հսկայածավալ զանգվածի անհաղորդ մնալը կրկին իր սեւ գործն անում էր։ Եվ իշխանական վերնախավը ճնշում էր հերթական շարժումը։
Պողոսների զանգվածը, ըստ էության, մեզանում միայն մեկ անգամ դուրս եկավ փողոց՝ 2018-ին։ Եվ նրան շարժող ուժը ոչ թե իր իրավունքների պաշտպանությունն էր, Արցախի հարցը կամ երկրի ապագան, այլ ընդամենը մեկ անձի մերժելու օրակարգը։ Այսօր մենք կրկին հայտնվել ենք էլիտար պայքարի ոլորապտույտներում՝ երբ շարքային մարդն անհաղորդ է, իսկ էլիտան՝ անզոր։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58