Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, իսկ Հայաստանում ոչ իշխանություն կա, ոչ էլ առավել եւս վարչապետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր կա մարդ, կա խունտա, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Պետության եւ իշխանության հիմնական գործառույթը սահմանների անառիկությունն է, քաղաքացիների ու պետության անվտանգությոան ապահովումն է: Այս մադն իր ապաշնորհ, դավաճանական թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությանը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների: Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցեն, որ ամեն վայրկյան այս էակի մնալն իշխանության բուրգին, կործանարար է մեր երկրի համար»,-ասաց նա:
Շարմազանովի խոսքով, նոյեմբերի 10-ից հետո ունեցել ենք բազմաթիվ զոհեր, գերիներ, անհետ կորածներ. «Այսինքն նույնիսկ պատերազմից հետո էս մարդը չի կարողացել ապահովել խաղաղություն: Նոյեմբերի 10-ից հետո նույն Արցախում տարածքային կորուստներ ենք ունեցել: Նոր թաղերը, Խծաբերդը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ուժերի վերահսկողության տակ: Պատերազմից հետո Սոթքի մի հատվածը տվել ենք Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ Սյունիքից ենք տարածքներ տալիս: Գիտակցումը պետք է լինի, որ այս հողատուն եկել է մի բանի համար, որ հնարավորինս ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից, Նրանց համար Արցախը բեռ է:
Իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով ճանապարհ տալով թուրքերին: Այնքան անամոթ ու լկտի են, որ ասում են՝ ապաշրջափակում է: Բա եթե ապաշրջափակում է, ինչու ազգային անվտանգության ռազմավարույանմեջ չէին նշել, թե բա՝ ժողովուրդ ջան, մեզ օդուջրի պես պետք է, որ Մեղրիով թուրքին ճանապարհ տանք»:
Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Շուշին հայկական դարձնելու առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից օր ռաջ ազատվելը. «Ես համոզված եմ, որ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու ալիք, համաժողովրդական ալիք, որովհետեւ այս իշխանություն կոչվածը այլ տարբերակ հանրությանը չի թողել»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55