Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:
Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարևորությունն ու մարզպետարան-համայնք սերտ համագործակցությունը, որի արդյունքում վեր կհանվեն համայնքային խնդիրներն ու կքննարկվեն դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքային համայնքի բյուջե մուտքերն ավելացվել են:
Ըստ քաղաքապետի՝ 2020 թվականի ընթացքում համայնքում իրականացվել են մոտ 400 մլն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:
Նշվել է, որ տարբեր ծրագրերով Աբովյանում նախորդ տարի իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, այգիների, խաղահրապարակների, պուրակների բարեկարգման, լուսավորության համակարգի անցկացման, մանկապարտեզի գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ: Քաղաքն ամբողջությամբ անցում է կատարել գիշերային լուսավորության՝ LED լուսատուներով:
Ներկայացնելով 2021 թվականին նախատեսվող աշխատանքները՝ քաղաքապետը նշել է, որ ծրագրվում է մոտ 800 միլիոն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ: Համայնքի կողմից սուբվենցիոն 3 ծրագրային հայտ է ներկայացվել կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
Համայնքապետի խոսքով՝ քաղաքային համայնքում ակտիվ է նաև մշակութային, սպորտային կյանքը:
Այս համատեքստում մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ մշակույթի տները, երաժշտական դպրոցները պետք է գործեն որպես կրթօջախներ, այլ ոչ թե երեխաների համար ծառայեն որպես ժամանցի վայրեր:
Քննարկվել են նաև կրթությանը, համայնքային կյանքի զարգացմանն ու այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մարզպետն այցելել է նաև քաղաքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ծավալին և մատուցվող ծառայություններին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55