Աղավնաձորցիները բղավոցներով ու դժգոհությամբ են այսօր դիմավորել գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին և այս անգամ խոստումներ չեն ստացել:
«Պարո՛ն փոխնախարար, այստեղ ոչ վարկի խնդիր կա, ոչ գումարի, ոչ էլ խաղողի մթերման խնդիր կա: Տարիներ շարունակ Ձեր խոստումներով հասել ենք այս օրվան, որ խաղող աճեցրեք, գները էսա կբարձրանա, էսա գինու գործարաններ կսարքեն, էսա մեծ շուկաներ կգրավենք, ու արդյունքը տեսնում ենք»,-ստեղծված վիճակից բորբոքված փոխնախարարին մեղադրում էր գյուղացիներից մեկը:
Նշենք, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօր չեն աշխատել բոլոր հիմնարկները, այդ թվում՝ դպրոցը, մանկապարտեզը փակ է եղել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի:
Tert.am-ի հետ զրույցում փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, թե պայմանավորել են, որ բարձրացված խնդիրները կքննարկեն՝ առանց որևիցե կոնկրետ խոստումի:
«Բարձրացված խնդիրներից հիմնականում մթերված խաղողի գումարի խնդիրն է, նաև վարկերի հետ կապված խնդիրներ ունեն: Պայմանավորվեցինք, որ կքննարկենք և կներկայացվենք պատասխանները: Քանի որ վարկերի խնդիրը քննարկելու խնդիր է, կքննարկենք տեղյակ կպահենք, բացի այդ, «Վեդի Ալկոն» ասում է, որ ֆինանսական միջոցներ չունի: Կառավարությունը պատրաստ է քննարկելու և խելամիտ սահմաններում վարկեր տրամադրելու, բայց ունեն վարկերի ծանրաբեռնվածություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի մեկին նշել էր, Վայոց ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարը Աղավնաձորում քննարկել են անցյալ տարի աղավնաձորցիներից մթերված խաղողի գումարների վճարման հարցը, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Աղավնաձորցիները որոշել էին սպասել 15 օր:
Նշենք նաև, որ գյուղացիների մի մասն իրենց խաղողը հանձնել է «Վեդի Ալկո» ընկերությանը, իսկ ընկերությունը գյուղացիներին պարտք է 140 մլն դրամ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47