«Իսկանդեր» հրթիռները գործարկելու հրամանը գալիս է տեքստային հաղորդագրության տեսքով։ Ուղարկվում է «Պատրաստականություն 1» հաղորդագրությունը, որը զինվորականները կոչում են SMS: Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» պատմել են հրթիռայինները։
Հաղորդագրությունն ունի նաև գաղտնի բաղադրիչ, որը պարունակում է թիրախի կոորդինատները, ինչպես նաև թվերի և խորհրդանիշների ամբողջություն: SMS ստանալուց հետո համալիրը գործարկող հրթիռայինը սկսում է հաշվարկը, իսկ ստացված ծածկագիրը մուտքագրում է բորտ համակարգիչ:
«Հետո հրամանատարը սեղմում է «Ռեժիմ» կոճակը, այնուհետև արդեն մեքենան գործում է ինքնուրույն։ Պտտեցնում է հրթիռային գիրոսկոպները, իջեցնում հենակները, բացում տանիքը, բարձրացնում հրթիռը և այլն», - բացատրել են զինվորականները: Գործարկման համար նախապատրաստումը տևում է ութ րոպե, որից յոթի ընթացքում հրամանը կարող է չեղարկվել: Մեկնարկից մեկ րոպե առաջ հրթիռային շարժիչում սկսվում է քիմիական ռեակցիա: «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը նախատեսված է՝ բարձր ճշգրտությամբ ոչնչացնելու հակառակորդի կրիտիկական թիրախները մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա: Հրթիռի արագությունը մոտ վեց անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44