«Բելգորոդ» հատուկ նշանակության սուզանավը պատրաստվում է առաջին անգամ ծով դուրս գալ: Ռազմական գերատեսչության աղբյուրները «Իզվեստիա»-ին հայտնել են, որ աշխարհի ամենաերկար սուզանավը գործարանային պատրաստվածության բարձր աստիճան ունի: Միջուկային էներգիայով աշխատող սուզանավն ունի ավելի քան 180 մետր երկարություն։ Սա 11 մետրով ավելի երկար է, քան ամենամեծ միջուկային սուզանավ «Թայֆունը», եւ 12 մետրով ավելի երկար, քան ամերիկյան Ohio դասի սուզանավը: Սուզանավը ռուսական նավաշինության ամենահավակնոտ նախագծերից մեկն է: Բայց որքանո՞վ է դա այսօր անհրաժեշտ նավատորմին: Ի վերջո, Ռազմածովային ուժերը, թեկուզ ուշացումով, սկսել են ստանալ «Յասեն» բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավեր ու «Բորեյ» ռազմավարական հրթիռակիրներ: Հարցը «Իզվեստիա»-ի համար հատուկ ուսումնասիրել է ռազմական պատմաբան Դմիտրի Բոլտենկովը:
Թեեւ միջուկային սուզանավը պաշտոնապես գործարկվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992-ի հուլիսի 24-ին, փաստորեն, դրա շինարարությունը սկսվել է ավելի վաղ: Այդ պատճառով «Բելգորոդը» կարելի է համարել հեռացած գերտերության վերջին սուզանավը: 1997-ին սուզանավի եւ դրա եւս երկու «քույր-նավերի» շինարարությունը դադարեցվել էր տնտեսական ծանր իրավիճակի պատճառով:
2012 թվականի դեկտեմբերի 20-ին միջուկային սուզանավի շինարարությունը վերսկսվել է, բայց արդեն նոր`09852 նախագծի շրջանակներում: 2019 թվականի ապրիլի 23-ին սուզանավը հանվել է նավախցից` նավարկության համար շինարարությունն ավարտելու եւ տարբեր փորձարկումներ անցկացնելու համար: Սուզանավի փոխանցումը Ռուսաստանի ՌԾՈՒ-ին նախատեսվում է 2021 թվականին:
«Բելգորոդ» սուզանավը կդառնա նոր ռազմավարական կանխարգելիչ զենքի՝ «Պոսեյդոն» սուպերտորպեդոյի առաջին կանոնավոր կրողը: Իրականում դա «Դատաստանի օրվա» զենք է: Նրա օգնությամբ կարող է պատասխան միջուկային հարված հասցվել հավանական հակառակորդի տարածքին, եթե նա առաջինը հարձակվի:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03