Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը թեև նախորդ տարի՝ 2020-ին 2019-ի համեմատ էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից՝ մասնավորապես Ֆրանսիայից, Չեխիայից, Չինաստանից ուղարկվել է ավելի մեծ ծավալով օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 24 մլն 551.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն՝ 2019-ի նույն ժամանակի 110 մլն 860.5 հազար դոլարի մարդասիրական օգնության նկատմամբ: Թեև ընդհանուր առմամբ ուղարկված մարդասիրական օգնության ծավալը նվազել է 77.9 տոկոսով, սակայն որոշ երկրներից օգնության քանակը 2019-ի համեմատ զգալիորեն ավելացել է: Մասնավորապես Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2019-ի համեմատ ավելացել է 94.6 տոկոսով՝ կազմելով 1 մլն 173.1 հազար դոլար: Չեխիայից մարդասիրական օգնության ծավալը 2020-ին աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 62.3 հազար դոլար: Չինաստանը նախորդ տարում Հայաստան է ուղարկել 3 մլն 363.2 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2019-ի համեմատ ավելի է 38.6 տոկոսով:
Թեև Միացյալ Նահանգներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին նվազել է 40.8 տոկոսով, սակայն 2020-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալում ամենամեծ մասը բաժին է ընկել հենց Նահանգներին՝ 5 մլն 168.4 հազար դոլարի: Հաջորդ ամենամեծ ծավալով օգնությունը եկել է Գերմանիայից՝ 4 մլն 621.1 հազար դոլարի, դրան հաջորդում է Չինաստանը: Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին կազմել է 100.5 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ օգնության կարգով Հայաստան ուղարկված ապրանքներում մեծ տեղ են զբաղեցրել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները՝ 12 մլն 629.7 հազար դոլարի, սակայն այն 2019-ին ստացածի համեմատ նվազել է 84.9 տոկոսով: Նախորդ տարի մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ուղարկվել 4 մլն 924.4 հազար դոլարի մանածագործական իրեր, 2 մլն 109.6 հազար դոլարի՝ սարքեր և ապարատներ, սակայն դա 2019-ի համեմատ նվազել է 24.8 տոկոսով: 2019-ի համեմատ շուրջ 2.1 անգամ աճել է օգնության կարգով Հայաստան ուղարկված կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի ծավալը, 4.6 անգամ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի ծավալը, իսկ 3.6 անգամ՝ ուղարկված թղթի և թղթից իրերի ծավալը:
2020 թվականին մարդասիրական օգնության ծավալը նվազել է` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չվերթների դադարեցման, բեռնափոխադրումների կրճատման պատճառով։ Տարեվերջին, սակայն, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ չվերթներով Հայաստան բերվեց մարդասիրական օգնություն։
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03