Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ այս անգամ ավելի շատ տաք օրեր են եղել: Նման տաք փետրվար գրանցվել է 1979 թվականին:
«Փետրվարի 1-ից մինչև այսօր ունեցել են տաք եղանակ, որը դեռ երկու օր էլ շարունակվելու է: Հանրապետությունում ունեցել ենք միջինը 8-10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան: Վերջին 4-5 օրերին, Արարատյան դաշտում, ինչու չէ Սյունիքի հովիտներում գրանցվել է +18 աստիճան, որը մոտ է պատմական առավելագույն արժեքներին»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծիրանենին ծաղկել է: Նախկինում նման բան չի արձանագրվել փետրվարի կեսերին: Այս շրջանում հոնի ծաղկում եղել է, բայց ծիրանենու՝ ոչ: Հաշվի առնելով, որ առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. հարցին ի պատասխան Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին այն հատվածում, որտեղ ծիրանենու ծաղկում կա, դժվար զրոյից ցածր ջերմաստիճան գրանցվի: Մյուս հատվածներում պտղատուների ծաղկում չունենք, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արարատյան դաշտին:
«Փետրվարի 18-ից օդի ջերմաստիճանը սկսում է իջնել, մինչև ամսի 20-ն իջնելու է, թե որքան կպահպանվի, այս պահին կդժվարանամ ասել: Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, այս օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով նվազում է: Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, լեռնային բնակավայրերում կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը՝ մոտ -10…-14»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Երևանում օդի ջերմաստիճանը շատ չի նվազի, կանխատեսվում է -4:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55