«168 ժամ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը կամ իշխանափոխությունն իր բնույթով հակաքաղաքական երեւույթ էր։ Դա քաղաքականության վախճանի հավաստիքն էր, որովհետեւ, եթե երկրում գոյություն ունենար մրցակցային ու կենսունակ քաղաքական համակարգ, հեղափոխություն չէր կարող տեղի ունենալ։
2018 թվականի ապրիլ-մայիսին քաղաքականությունը վերջնականապես գնաց փողոց ու կնքեց իր մահկանացուն։ Դրանից հետո, արդեն շուրջ երեք տարի քաղաքականությունը ո՛չ վերակենդանացել է, ո՛չ էլ, առավել եւս, փողոցից վերադարձել է համապատասխան հարթակներ։ 2018-ի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված Ազգային ժողովն ուղղակի ծաղր էին քաղաքականության հանդեպ։ Այդ ընտրությունների արդյունքներն ու Ազգային ժողովի բովանդակությունը ցույց տվեցին, որ ավելի լավ է քաղաքականությունն այդպես էլ մնա փողոցում, քան վերադառնա այնպիսի խորհրդարան, որտեղ կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից։
Բայց խնդիրը միայն քաղաքականության դրսեւորման ֆորմալ հարթությունը չէ, այն ավելի խորքային է։ Հասարակության գիտակցության ու հոգեբանության մեջ քաղաքականությունը նույնացվել է փողոցի, փողոցային ղալմաղալի հետ, եւ հիմա նրան առաջարկվող ցանկացած քաղաքական այլընտրանք ուղղակի հանդիպում է պատի, քանի որ հասարակության համար քաղաքականությունը սկսվում ու վերջանում է՝ փողոց փակելով, իդեալական քաղաքական գործիչն էլ նա է, ով ավելի բարձր ու ավելի լաչառ տեքստեր կարտաբերի փողոցում։
Այս տեսանկյունից հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը գուցե իսկապես հանրային աջակցություն չի վայելում՝ ոչ այն պատճառով, որ հասարակությունը փոփոխություններ չի ցանկանում, այլ որովհետեւ նրա համար ցանկացած փոփոխություն, ի վերջո, նույնանում է փողոցի հետ։
Միեւնույն ժամանակ՝ հասարակության վարքագծում կա հակասականություն այն առումով, որ փողոցը համարելով փոփոխությունների միակ հնարավորություն, մարդիկ, այդուհանդերձ, մերժում են նաեւ այսօրվա փողոցի առաջարկները։ Մերժում են նաեւ այն պատճառով, որ փողոցի հարթակից հնչող տեքստերում չեն տեսնում գործող իշխանությանն իրական այլընտրանք, որովհետեւ հարթակը, որպես այսպիսին, ռազմավարություն կամ ծրագիր չի ներկայացնում։ Հարթակը Նիկոլ Փաշինյանի հեռացումը հռչակել է՝ որպես նպատակ, մինչդեռ իրականում դա ընդամենը պետք է միջոց լինի այլ՝ համակարգային նպատակներ իրականացնելու համար։
Հարթակը չունի, սակայն, այդ նպատակները, նրա համար միջոցը վերածվել է նպատակի, ինչն էլ հավանության չի արժանանում հանրության կողմից։ Քաղաքականությունը փողոցից քաղաքական հարթակներ վերադարձնելու համար հասարակության հետ պետք է կատարվի ծանր, դժվար, երկարաժամկետ աշխատանք, քաղաքական աշխատանք, որն իրականացնելու հայտ գոնե մինչեւ այս պահը որեւէ մեկը չի ներկայացնում։
Հենց դա էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարակեցության գրավականը։ Նա պահպանում է իշխանությունը ոչ թե սեփական ուժի, այլ հարթակում գտնվող ընդդիմախոսների եւ պայքարի նրանց սխալ մարտավարության, թուլության շնորհիվ։ Հասարակության պասիվությունն այս հարցում ակտիվորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58