ARM | RUS |

Դուք սարսռել եք Ադրբեջանի կողմից էթնիկ ռազմագերիների նվաստացման տեսանյութերի դաժանությունից, բայց լռել եք, որովհետև այս ամենը չարժե մեկ Նավալնի. Է. Վարդանյանը դիմել է ՀՀ-ում միջազգային կառույցներին

16.02.21 | 11:57

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը 2-րդ բաց նամակն է հղել Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին:

Ավելի վաղ Վարդանյանը հղել էր իր առաջին նամակը, որում, դիմելով ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կառույցներին, գրել էր. «Երբ 2.5 տարի խարխլվում են կայացած ինստիտուտներն ու ոտնահարվում ձեր ջանքերով ձևավորված արժեքները, ականատես ենք ձեր քար լռությանը»:

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2

Ձեր լռությունն անհասկանալի է

Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում

Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպատերազմյան զարգացումները վկայեցին, որ քաղաքական շահերն ու նախապատվությունները երբեմն մոռանալ են տալիս համամարդկային արժեքները, որոնց Դուք պարբերաբար հղում եք անում Ձեր զեկույցներում, ելույթներում և որոշումներում։

44 օր, առանձին բացառություններով, մենք լսում էինք վերացական կոչեր, դատապարտումներ և մտահոգություններ՝ ուղղված երկու կողմերին, լսում էինք կոչեր՝ առանց ագրեսորի հստակ մատնանշման։ Մենք համոզվեցինք, որ արժեքները, որ քարոզել եք, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել եք, զրո արժեք ունեն հենց Ձեր համար։

Խաղաղ բնակչության տեղահանում

Դուք լուռ էիք, երբ մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան 100000 խաղաղ բնակիչ, անօթևան դարձան շուրջ 40000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Խախտվեցին հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվեց դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30000 երեխա: Վնասվեց և ավերվեց 12 մանկապարտեզ և 71 դպրոց: Դուք լուռ էիք, երբ ռմբակոծվեցին հիվանդանոցներն ու բնակելի շենքերը, եկեղեցիներն ու մշակութային արժեքները։ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվեց 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում: Վիրավորում ստացավ 163 խաղաղ բնակիչ։ Նրանցից շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն, խեղվեց առողջությունը ողջ կյանքի համար: Ձեր անտարբերությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ լինել ավելի դաժան, ավելի սանձարձակ, ավելի անկառավարելի։ Հետևանքները տեսնում ենք մինչ օրս։

Հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականություն

Ադրբեջանում միջազգային հանրության անտարբերության պայմաններում երկար տարիներ է, ինչ շարունակվում է հայատյացության կազմակերպված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ դա անում են երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք։ Կա՞ արձագանք միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների կողմից՝ ոչ։

Պատերազմական հանցագործություններ

Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերվել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, հիվանդանոցներ ու մշակութային կենտրոններ:

Խաղաղ բնակիչները ենթարկվել են խոշտանգումների ու դաժանությունների, ինչը դրևորվել է բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:

Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ օգտագործվել է հրկիզող զինատեսակներ։ Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվել են բնակավայրերին անմիջականորեն մոտ և քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասեն հասցրել։ Այդ զինատեսակները ունեցել են զանգվածային ոչնչացման բնույթ,պարունակել են քիմիական տարրեր, առաջացրել են զանգվածային հրդեհներ։ Այդ զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով։ Սակայն 21-րդ դարում այդպիսի զինատեսակի կիրառման մասին լռեց ողջ միջազգային հանրությունը։ Դուք աչք փակեցիք նաև Ադրբեջանի կողմից ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման փաստի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ ևս ազատ է լինելու իր գործողություններում, քանի որ որևէ համարժեք արձագանք նրա գործողություններին չհետևեց։

Անմարդկային վերաբերմունք զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ

44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցան ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություններ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք։ Պատերազմի ավարտից անցել է երեք ամիս, բայց մենք դեռ սպասում ենք գերիների փոխանակմանը կամ վերադարձին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանություններին ներվում է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը։ Արդյունքում արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այս ընթացքում շարունակվում է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Դուք նույնիսկ անարձագանք թողեցիք Human Rights Watch-ի զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների, և որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են նաև տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Վստահ եմ, Դուք էլ եք տեսել, Դուք էլ եք սարսռել դաժանությունից։ Բայց լռել եք։

Այս ամենը չարժե մեկ Նավալնի

Եվրոպական արժեքներն ու համամարդկային իրավունքի գաղափարները վթարի ենթարկվեցին Հայաստանում։ Բայց դուք չլռեցիք, սակայն, երբ Ռուսաստանում ձերբակալվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ձերբակալմանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետդեպարտամենտը՝ կոչ է անելով ազատ արձակել Նավալնիին, արձագանքեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջեց արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարեց Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:

Դրան զուգահեռ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հիմքով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները:

Եթե քաղաքական շահը համընկնում է, ապա մեկ Նավալնին ավելի արժեքավոր է, քան ԵԽԽՎ անդամ պետության՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, օրերի ընթացքում հարյուր հազարավոր խաղաղ բնակչության տեղահանությունը, խաղաղ մարդկանց գլխատումը, արգելված զենքերի համատարած կիրառումը և այլն։

Այս ամենի ֆոնին Ձեր լռությունը չի հասկացվում։ Ձեր լռությունը տարօրինակ է։ Այս նույն տրաբանությամբ Դուք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև պետք է աջակցեիք մարդու իրավուքների պաշտպանությանը, մարդասիրական նորմերի պահպանմանը։ Իսկ թե ինչ միջոցներով և եղանակներով, Դուք շատ լավ գիտեք։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

2012-2017թթ. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55