Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը երկու տարի առաջ հրապարակավ հայտարարել էր նավթագազային ոլորտում արվող ներդրումներից հրաժարավելու մասին՝ հանուն կլիմայի պահպանման, սակայն մինչ օրս նրան չի հաջողվել դա անել: Այս հարցի շուրջ բացահայտումներ է արել Bloomberg գործակալությունը:
Միլիարդատերը, որի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է 124,3 մլրդ դոլար, ակտիվորեն հանդես է գալիս արդյունահանվող վառելիքից հրաժարավելու օգտին՝ հանուն կլիմայի պահպանման, սակայն չի կարողացել մինչև վերջ կատարել իր խոստումը և հրաժարվել ոլորտում արվող ներդրումներից:
«2019 թվականին վաճառել եմ նավթագազային ընկերություններում իմ անմիջական մասնաբաժինները, ինչպես նաև Գեյթս հիմնադրամի մասնաբաժինները»,- գրել է Microsoft-ի հիմնադիրն իր «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում: Նա նաև հայտնել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ բաժնետոմսեր չունի ածխային ընկերություններում:
Այնուամենայնիվ, Գեյթսի հիմնադրամի փաստաթղթերից հետևում է, որ 2019 թվականի տարեվերջի դրությամբ ավելի քան 100 մլն դոլարի ներդրումներ են եղել արված նավթագազային ընկերությունների, այդ թվում՝ Exxon Mobil-ի, Chevron-ի և BP-ի բաժնետոմսերում և պարտատոմսերում:
Գեյթս ընտանիքի ներկայացուցիչը գործակալության հարցմանը պատասխանելիս ասել է, որ բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթով հիմնադրամը համագործակցում է ներդրումային մենեջերների հետ, սակայն անձամբ Գեյսթն այդ ներդրումները չի ղեկավարում և առնչություն չունի դրանց հետ:
Գործակալության տվյալներով՝ Գեյթսի հիմնադրամի ներդրումների ծավալը ածխաջրածնի արդյունահանման հետ կապ ունեցող ընկերություններում կազմում է հիմնադրամի տիրապետության տակ գտնվող 40 մլրդ դոլարի չնչին մասը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիլ Գեյթսն իր նոր՝ «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում հայտնել է, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծումը կլինի «մարդկության իրագործած ամենահրաշալի բանը»:
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44