Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Մենք գրել էինք, որ նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցությանը ներկա է ինչպես Շիրակի մարզպետն, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Բացի այդ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպելու է գերիների հարազատների հետ: Զրույցը լինելու է փակ ռեժիմով: Այս պահին Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հսկողություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, լրագրողների մուտքը կառույց արգելված է։Մարզպետարանի շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել գերիների հարազատները։ Միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում նաեւ Գյումրու թիվ 25 դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 2-ից Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել:Բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. այստեղ տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն․ չնայած 2 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը, նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։ Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։ Ի դեպ Գյումրիից մեզ փոխանցեցին, որ փակ հանդիպումը ավարտվել է, սակայն Նիկոլ Փաշինյանը խորհրդակցությունների սենյակից դուրս չի գալիս, ըստ երեւույթին չառերեսվելու դրսում բողոքի ակցիա իրականացնողների հետ։
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35