Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 համայնքն ընդգրկվել է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրում, փոփոխությունից հետո սահմանամերձ համայնքների թիվը դառնում է 77։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հակառակորդի գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչների տների վնասման դեպքում կկազմվի հանձնաժողով, որը կգնահատի վնասի չափը, և պետությունը կփոխատուցի։ Նաև կա աջակցության նոր ծրագիր, որի համաձայն՝ ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բնակիչը կստանա աջակցություն։ Փոխհատուցում տրամադրվելու է նաև ոչ պատերազմական իրավիճակում թշնամու կրակից տուժելու դեպքում։
«Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերածները կստանան 3 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները՝ 2 մլն, երրորդ խմբինը՝ 1 մլն դրամ։ Եթե վիրավորում ստանա սահմանամերձ համայնքի բնակիչը, որը երեխա է, ապա պետությունը նրա ընտանիքին կտրամադրի 3 մլն դրամ։ Իսկ զոհ ունենալու դեպքում գումարի չափը կլինի 5 մլն դրամ»,- ասաց նա։
Դավիթ Խաչատրյանը նաև հավելեց, որ աջակցության տեսակները հնարավոր է առաջիկայում ընդլայնվեն։ Ներկայիս փոփոխություններն իրականացվել են հիմնականում պատերազմական գործողություններից հետո, իրավիճակին պատշաճ արձագանքելու համար։
Նշենք, որ մինչ այս գործող ծրագրերով փոխհատուցվում էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տարվա կտրվածքով մինչև 360 մետր խորանարդ գազ սպառելու դեպքում, գումարի 50 %-ը։ Տարվա ընթացքում մինչև 1440 կվտ հոսանք ծախսելու դեպքում՝ պետությունը վճարում էր գումարի 50 %-ը։
Արմինե Բրսոյան
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35