Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Եվ փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում կորոնավիրուսի դեպք դեռ չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամբ։ Հարկ է արձանագրել, որ փետրվարի առաջին 15 օրերին էական աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։ Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ։ Սա շատ կարևոր նորություն է»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ դրմաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է երեք ոլորտների։ «Սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառման ոլորտը, արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտները։ Իսկ արձանագրված թվով 604 հազարով ավելի գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին։ Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտի ցուցանիշները՝ 604 հազար գործարքներից 483 հազարը վերաբերում են ՀԴՄ կտրոններին։ Իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»,- ասաց նա։
Փաշինյանն արձանագրեց․ «Ըստ էության մեր մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր։ Եվ սրանով մենք կարող ենք հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարևոր նախադրյալ է»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբայնը հավելեց․ «Շատ լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինենք տենդենցի նկատմամբ, որովհետև գիտենք, որ շատ տիպի սպառումներ, օրինակ, հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել։ Եվ հիմա կուտակված պարտքերն են մարվում։ Պետք է ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք այն աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն կայուն վիճակում ենք գտնվում»։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03