Լատվիայի արտգործնախարարը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ «Ռոսիա 1» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին հայտարարել է երկրի համար անցանկալի անձ: «ՌԻԱ նովոստի»-ն հրապարակել է Սոլովյովի պատասխանը, ըստ որի՝ նա դատական հայց ներկայացնելու համար պատրաստվում է որոշումը քննարկել փաստաբանի հետ:
«Ես որոշում եմ կայացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Սոլովյովին ընդգրկել Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում»,- գրել է Ռինկևիչը: Նա նաև նշել է, որ Լատվիայի համար անընդունելի է «նացիզմի հերոսացումը»: Սոլովյովն ասել է, որ կքննարկի փաստաբանի հետ այս որոշման վերաբերյալ հայց ներկայացնելու հարցը: «Հիմա մենք պետք է մտածենք, թե ում պետք է դատի տանք, որովհետև, ըստ ամենայնի, նախարարը չի հասկացել իրավիճակը: Ավելին, ինչպես ես հասկանում եմ, մեր ալիքն այնտեղ չի հեռարձակվում, և նա դատողություն է արել Նավալնիի կողմնակիցների՝ Twitter-ում արած հայտարարություններից, այլ ոչ թե ծրագրի իրական տեքստից, որում հնչել է նացիստական հանցագործ Հիտլերի և ոչ միայն նրա անունը»,-հայտարարել է Սոլովյովը՝ մեկնաբանելով Լատվիայի արտգործնախարարի որոշումը: Ինչպես նշում է Սոլովյովը՝ հաղորդման ժամանակ եղել է նացիզմի միանշանակ դատապարտում, ինչից ինքը եզրակացնում է, որ նախարարին մոլորության մեջ են գցել: «Հիմա մենք պետք է մտածենք, թե որտեղ պետք է դատարան դիմել: Քանի որ ինձ՝ հրեայիս և հակաֆաշիստիս մեղադրել նացիզմի կողմնակից լինելու մեջ՝ վիրավորանք է պատերազմում նացիստների ձեռքերով սպանված բոլոր իմ հարազատների հիշողության հանդեպ»,- ասել է Սոլովյովը:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03