Հայաստանում արդեն կա 77 սահմանամերձ համայնք, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 5-6 բնակավայրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ այս ցանկի համալրման հետևանքով բյուջեի բեռը կմեծանա 200 մլն դրամով: «Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: «Խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ ու բողոքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը, արդյոք տեղի՞ն են հնչող մտավախությունները, թե դրանց տարածքներից ևս կարող են փոխանցվել ադրբեջանցիներին: «Այդպիսի ծրագրեր չկան: Ես արդեն բացատրեցի, որ որոշակի չափորոշիչներ կան: Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով, իսկ նշված համայնքների դեպքում դիտարկվել են հողամասերը»,- ասաց նախարարը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55