Facebook Inc.–ին պատկանող Whatsapp ընկերությունը հայտարարել է, որ շարունակելու է իր գաղտնիության քաղաքականության թարմացումը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Հունվարին հաղորդագրությունների հարթակը օգտատերերին տեղեկացրել էր, որ պատրաստվում է գաղտնիության նոր քաղաքականություն մշակել, համաձայն որի` այն կարող է օգտատերերի տվյալները կիսել Facebook-ի և այդ խմբի ընկերությունների հետ:
Վերոնշյալ որոշումը համաշխարհային բողոք է առաջացրել և օգտատերերին ուղել դեպի Telegram և Signal մրցակից ծրագրեր, ինչն էլ WhatsApp-ին դրդել է հետաձգել գաղտնիության նոր քաղաքականության մեկնարկը մինչև մայիս՝ պարզաբանելով, որ թարմացումը կօգնի օգտատերերին բիզնես հաղորդագրություններ ուղարկել՝ առանց անձնական խոսակցությունների վրա ազդելու:
Այս հայտարորությունը հաջորդել է Ավստրալիայում սոցիալական հարթակների վերաբերյալ նոր օրինագծի քննարկումներին։
Հիշեցնենք՝ ավստրալական օրենքը, որով Facebook և Google ընկերությունները ստիպված կլինեն առևտրային գործարքներ կնքել տեղական հրատարակիչների հետ կամ ենթարկվել պարտադիր արբիտրաժի, արդեն իսկ հավանության է արժանացել երկրի դաշնային ստորին պալատի կողմից: Սպասվում է, որ Սենատը ևս դրան հավանության կտա հաջորդ շաբաթվա ընթացքում:
Facebook-ը և Alphabet Inc-ին պատկանող Google ընկերությունը հակաքարոզչություն են նախաձեռնել օրենքների դեմ՝ սպառնալով, որ այս իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո իրենք կարող են երկրի տարածքում ապաակտիվացնել մատուցվող ծառայությունների հիմնական մասը:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03