«Մաքսային վիճակագրական շտեմարանում առկա տվյալները փաստում են, որ մենք ունեցել ենք 7 տոկոս արտահանման և մոտ 17.5 տոկոս ներմուծման նվազում»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը: Անդրադառնալով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020 թվականին այդ երկրի արտադրության ապրանքների ներմուծումից 25 մլրդ դրամի գանձում էր եղել, սակայն սխալ է ենթադրել, որ 2021 թվականի առաջին կիսամյակի արգելքի հետևանքով կլինի 12 մլրդ դրամի մուտքերի նվազում, քանի որ մեր տնտեսվարողները փոխել են իրենց շուկաները և նույն ապրանքները բերում են այլ երկրներից: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն էլ տեղեկացրեց՝ դեպքեր են արձանագրվել, որ փորձել են Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծել: Վերջինս հավաստիացրեց, որ այդ փորձերը կանխվել են և թուրքական ապրանքները դուրս են բերվել հանրապետությունից: Կարապետյանը նշեց, որ գիտեն բոլոր ռիսկերը և իրենց ունեցած գործիքակազմով պայքարում են թուրքական ապրանքների ներմուծման փորձերի դեմ: Նրա խոսքով՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ուժի մեջ մտնելու մեկ ամսվա ընթացքում արդեն փոփոխություններ են կատարվել այդ ապրանքների ցանկում՝ այն համալրելով նոր ապրանքատեսակներով: Գործընկերոջը լրացնելով՝ Մնացական Շարաֆյանը հայտնեց, որ Թուրքիայից ժամանակին ներկրվում էին հիմնականում հագուստ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր և լվացող ու մաքրող միջոցներ:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55