2013-ին Փարիզում երեք քուրդ ակտիվիստուհիների սպանության hետեւում կանգնած էր Թուրքիան, CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքի Փեքինը: 2013 թվականի հունվարի 9-ին Փարիզի քրդական տեղեկատվական կենտրոնում երեք կին էր գնդակահարվել, այդ թվում` Քրդական աշխատավորական կուսակցության համահիմնադիր Սաքինե Ջանսիզը: Սպանվել էին նաեւ քուրդ ակտիվիստուհիներ Լեյլա Սոյլեմեզը եւ Ֆիդան Դողանը: «Պե՞տք է ինչ-որ բան անել Եվրոպայում ՔԱԿ-ի տարրերի հետ: Դա ավելի վաղ արվել էր Փարիզում… »,- ասել է Փեքինը CNN Türk-ի համար քրդամետ լրագրող Մելթեմ Օքթայի կողմից հրապարակված մեկնաբանության մեջ: 2007-ից 2011 թվականներին Փեքինը գլխավորում էր Գլխավոր շտաբի հետախուզական բաժինը: Սպանությունների միակ կասկածյալը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տեխնիկական աշխատակից Օմեր Գյունեյն էր: Գյունեյը մահացել է 2016-ի դեկտեմբերին գլխուղեղի ուռուցքից, ինչից հետո Ֆրանսիան դադարեցրեց դատական գործընթացը: 2019-ին Ֆրանսիայի դատախազությունը վերսկսեց հետաքննությունը: Զոհերին ներկայացնող փաստաբան Ժան-Լուի Մալթերն Fırat լրատվական գործակալությանն ասել էր, որ նոր հետաքննությունն ուղղված է Ազգային հետախուզական գործակալության (MIT) հնարավոր դերին:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03