ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ` մի քանի օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց, որ գործ է ունենալու թագավորի, այլ ոչ թե նրա թագաժառանգի հետ, իսկ ԱՄՆ պաշտոնյաները կհամագործակցեն իրենց կոնտրագենտների հետ թագավորությունում, փոխանցում է Reuters-ը: Թագաժառանգ արքայազն Մուհամեդը, ով նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն է, Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, հատկապես` պաշտպանության ոլորտում, հայտնում է SPA պետական լրատվական գործակալությունը: Օսթինը վերահաստատել է երկու երկրների ռազմավարական պաշտպանական գործընկերության կարեւորությունը եւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ են օգնելու Ռիադին պաշտպանվել` դատապարտելով հութի խմբավորումների կողմից թագավորության վրա կատարված հարձակումները Եմենում: «Մենք քննարկեցին անփոփոխ հանձնառությունն ԱՄՆ-Սաուդյան Արաբիա 70-ամյա գործըներությանն անվտանգության ոլորոտում, եւ ես անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին` տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հասնելու համար»,- ասել է նա: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ հայտարարել էր, որ մտադիր է փոխել ԱՄՆ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ եւ մտադիր է դիվանագիտական բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզի հետ, այլ ոչ թե` թագաժառանգի: Շատերն արքայազն Մուհամեդին թագավորության փաստացի առաջնորդ են համարում եւ հաջորդը գահի համար հերթում, որը զբաղեցնում է 85-ամյա Սալման թագավորը: Նրա հեղինակությանը հարված էր հասցվել 2018-ին լրագրող Ջամալ Խաշագիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք մոտ էին համարվում թագաժառանգին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անընդհատ կապ էր պահում թագաժառանգի հետ իր փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների միջոցով:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44