Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԶԼՄ-ները՝ կրկին սպառնալիքի տակ E-draft.am-ում դատախազության առաջարկով քննարկման է դրվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հանրային ծառայողին զրպարտելը դիտարկվելու է՝ որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք, և դրա համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն: Համաձայն նախագծի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` 100 հազարից մինչև 500 հազար դրամ: Հատկանշական է, որ ԶԼՄ-ների կողմից այդպիսի արարք կատարելը պատժվում է 500 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սա դեռ քիչ է, նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել իշխանության ներկայացուցիչ համարվող անձանց շրջանակը՝ այդպիսիք համարելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձին, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, նույն օրենսգրքի իմաստով՝ իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը: Թե ո՞ր պետական պաշտոնյան է այդքան նուրբ հոգով, որ քաղիրավական գործիքակազմով վիրավորանքը չի սպիանում, ցույց կտա ժամանակը, բայց այս և նմանատիպ օրինագծերը բումերանգի էֆեկտով իդեալական աշխատելու են ապագայում»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44