Այս իշխանությունները պետք է հրաժարական տան, դա է մեր ազգի փրկությունը, և պետք է ձևավորվի նոր կառավարություն։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«2020 թվականի հունիսի 5-ին ես ասացի՝ ժողովուրդ ջան, անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե հրաժարական չտան, մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ։ Եթե խելք ունենային, լսեին, քայլ կատարեին, նախապատրաստվեին, բանակցեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհեր չէին լինի»,- ասաց նա։
Ըստ Ծառուկյանի՝ սոցիալական խնդիրները սրվել են, թոշակները պետք է բարձրացվեն, որ մարդիկ կարողանան գոյատևել։ «Ինձ մոտեցել են մարդիկ, լացում են, 4 երեխա ունեն, ունեցվածքը ձեռքից տանում են, չի կարողանում աշխատի։ Այդ վարկերի համար պետությունը պետք է ներում շնորհի։ Որոշ վարկեր պետք է սառեցվեն, քանի որ տնտեսական ճգնաժամ է, պատերազմ է, համաճարակ է։ Պետություն պահողը ժողովուրդն է, տնտեսություն զարգացնողը ժողովուրդն է, դրա համար ժողովրդին պետք է ձեռք մեկնեն։ Այսօր բոլորը պրոբլեմ ունեն՝ աշխատանքի, փողի, երեխաներին կերակրելու, վարկի տոկոս փակելու։ Թող նայեն աշխարհում, պետությունները Եվրոպայում մարդկանց եկամուտներն էլ են տալիս»,- հայտարարեց նա։
Ըստ Ծառուկյանի՝ օրեցօր ավելի է վատանալու, այդ քայլերն այս իշխանություններն ի վիճակի չեն իրականացնելու։ «Ինչպես 2020 թվականին ասացի՝ անփորձ երիտասարդները, նրանք անփորձ են, ի վիճակի չեն, նրանք պետք է վայրկյան շուտ հրաժարավեն, դա է մեր ազգի փրկությունը, որ ձևավորվի նոր կառավարություն։ Աշխարհն իրենց չի վստահում, քանի կա ցնցումներ մեր երկրում՝ զարգացում չի սպասվում։ Ես ինչ ասում եմ, դրա համար պատասխանատու եմ, որ պետք է ցնցումներ չլինեն, դրա համար իրենք պետք է հրաժարվեն։ Չհրաժարվելու դեպքում օր օրի ավելի վատանալու է, և ժողովուրդն ըմբոստանալու է։ Նրանք պետք է այդքան բան հասկանան»,- հայտարարեց նա։
Ծառուկյանը հավելեց, որ նախորդ տարի բյուջեում 400 մլն գումար է կուտակվել։ «Նրանք փոխանակ այդ գումարն օգտագործեն, աշխատատեղ ստեղծեն, նրանք այդ 400 մլն-ը դրել են ԿԲ-ում՝ երկու տոկոսով, ԿԲ-ն էլ 12 տոկոսով տվել ա ժողովրդին։ Այլ հակառակը, պետք է մի 20 հատ գործարան կառուցեին, այդ գումարների եկամուտը, շահույթը կավելանար, ժողովրդի աշխատավարձն ու թոշակը կբարձրացնեին, նրանք դա չեն գիտակցում։ Ամեն ինչ լավ ա լինելու, ժողովուրդ, մենակ ամեն ինչ ուշանում ա։ Հույսով, արտագաղթի ճանապարհը մի բռնեք, ամեն ինչ լավ ա լինելու»,- ասաց Ծառուկյանը։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55