«Կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, նորից ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունն իրենց գրագետ, կառուցողական ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում:
«Այն արժեքները, որ ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ մեր պատմությունը կերտենք ու գնանք առաջ, ստեղծենք մեր պետությունը, հայկական բանակը։
Մեր բանակն օրեցօր կատարելագործվել է և ճիշտ չէ այս պարտությունը գցել բանակի վրա: Ամենակարևորը՝ բարոյական չէ դա, որովհետև այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի հետ միասին: Բանակը մնաց առանց թիկունքի: Համոզված ենք, որ շարքայինները, հրամանատարները մարտի դաշտում քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի արժանապատվության համար:
Միայն բանակի թիկունքը շատ փխրուն է եղել մինչև պատերազմը և ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մարտավարական նույնիսկ ամենացածր վարտիքի մակարդակի»,-ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց, որ իշխանությունները հնի ու նորի բաժնելով, պառակտելով հասարակությունը, բանակն էլ են բաժանել հնի ու նորի։
«Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի և ԳՇ պետի նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով համապատասխան տարիների ծառայություն նա պետք է իրականացներ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից:
Ի՞նչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է տարիքով անձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով։ Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի:
Հին նշանակում է բարձր կոչում, որի համար արյուն-քրտինք թափելով, 4 անգամ վիրավորվելով դու նրան ասում ես՝ ազատվիր, որովհետև հին ես:
Հին նշանակում է փորձված, մարտական կարողությունների տեր, Աֆղանստանով, Արցախյան առաջին պատերազմով, Ապրիլյան պատերազմով անցած անձնավորությանը ազատել պաշտոնից:
Արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել:
Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրսը օգտագործելով մարդկանց տանել Եռաբլուր, գրկել զոհված ծնողի հարազատին, բայց այդ նույն բանը չանել պատերազմի տարիներին, չգնալ, չգրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որ հետո զոհված զինվորի հարազատին չգրկես:
Այս ամենը ապիկարության արդյունք է։
Այսօր հայոց բանակը պետք է մնա հայ ժողովրդի միակ երաշխավորը անվտանգության»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Նա ընդգծեց՝ հայոց բանակը պետք է մերժի այն անձերին, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են:
«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել: Հայոց բանակը պետք է մերժի այն անձերին, իշխանություններին, որոնք զորահավաք չեն կատարել, չեն լրացրել բանակի շարքերը մինչև վերջ մարտնչելու համար, Ապրիլյան պատերազմից հետո չեն գնել այն ժամանակակից ավիացիայի, ԱԹՍ-ների այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայոց զինվորին:
Այս ամենի արդյունքում հայոց բանակը ժողովրդի հետ միասին համապատասխան քայլեր պետք է կատարի այս հոգեբանական իրավիճակից, այս հոգեկան արգելակված իրավիճակից: Այդ վիճակը հասկանալի է, ամեն տուն սուգ է մտել, մարել են այն ճրագները տների»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը երեք քայլ պետք է կատարի. «Առաջինը՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից դուրս հանելու համար՝ ճիշտ նշելով զոհվածներին, անհետ կորածներին, գերության մեջ գտնվողներին, սատար կանգնելով բոլոր զոհերի հարազատներին, որոնց առջև մինչև գետին խոնարհվում ենք:
Հայոց բանակը այսօր սահմանում պետք է կանգնած լինի, որպեսզի սահմանապահ գյուղացիներին, ռազմավարական շատ կարևոր կետեր և ճանապարհներ կարողանա պահպանել: Այսօր հայոց բանակը հայ ժողովրդի հետ միասին պետք է բացատրի, թե ինչպիսի ռազմավարություն է կատարում մեր անվտանգությունն ավելի բարձրացնելու համար:
Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Մենք ոտքի ենք կանգնելու, այսօրը նորից լինելու է զարթոնքի օր»,-ասաց պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանը:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03