Boeing բեռնատար ինքնաթիռի մետաղյա բեկորներն ընկեր են Նիդերլանդների Մերսեն համայնքի տարածքում. վիրավորվել է մեկ մարդ, հաղորդում է NL Times պորտալը: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, երբ Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռն ուղեւորվում էր Մաստրիխթի օդանավակայանից դեպի Նյու Յորք: Ինչպես նշում է պարբերականը, թռիչքից կարճ ժամանակ անց օդանավում հրդեհ է բռնկվել եւ մի քանի բեկոր վայր է ընկել: Դրա հետեւանքով օդանավը վայրէջք է կատարել բելգիական Լյոժում: Տեղական հրշեջ ծառայության տվյալներով՝ ինքնաթիռի բեկորներից մեկն ընկել է կնոջ վրա, որը ստացել է աննշան վնասվածքներ: Մի քանի ավտոմեքենա է վնասվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մերսենում բազմաթիվ մարդիկ ցնցված են, քանի որ նրանք տեսել են իրենց գլխավերեւում թռնող ինքնաթիռը՝ այրվող շարժչով»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: Դեպքի պատճառները դեռեւս հայտնի չեն: Օդանավակայանի ներկայացուցիչը չի բացառել, որ ինքնաթիռի շարժչի մեջ կարող էր ինչ-որ բան հայտնվել: Դեպքի հանգամանքները հետաքննվում են: Դա օրվա ընթացքում մեծությամբ երկրորդ միջադեպն է: Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շաբաթ շարժչի անսարքության պատճառով Boeing 777 ուղեւորատար ինքնաթիռի շարժչի պատյանն ընկել է բնակելի շրջանում ամերիկյան Դենվերի մերձակայքում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44