Անկախ այն հանգամանքից, թե այսօր ինչ որոշում կկայացվի, ակնհայտ է, որ կա քաղաքական հետապնդում, քաղաքական ենթատեքստ: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներից Կարեն Բեքարյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցով դատական նիստին, որն ընթանում է այս պահին: Նա, մասնավորապես, նշեց. «Հատկապես վերջին շրջանում այդ քաղաքականհետապնդումները իրականացվում են բոլոր այն անձնանց նկատմամբ, որոնք էական ներդրում ունեն եւ որպես փորձագետներ, եւ որպես ոլորտային մասնագետներ Արցախի հարցում բանակցային գործընթացում եւ առհասարակ Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններում: Ինչպես Կարեն բեքարյանի, այնպես էլ այս թեմայով մյուս անձանց հետապնդումներում ակնհայտ է քաղաքական գործոնը: Ես ուղղակի այսօր չեմ կարող ասել՝ ինչ ելք կունենա: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, դա որեւէ ձեւով չի մեղմում Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող այդ գործընթացը»: Նրա խոսքով, ԱԱԾ-ի կողմից նման գործի հարուցումը ցույց է տալիս պետական ինստիտուտների ոչնչացված լինելը կամ այդ ճանապարհին գտնվելը, մյուս կողմից ցույ է տալիս հետպատերազմական իրավիճակու իշխանությունների ցանկությունը՝ ամեն գնով պահելու իրենց իշխանությունը. «Այդ ճանապարհին ովքեր խոչնդոտ են հարուցելու կամ իշխանության համար սպառնլիք են ստեղծելու, նրանք բոլորը հետապնդվելու են միանշանակ»: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։ Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35