Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Դատարանը բավարարեց ձերբակալման դեմ բերված բողոքը, նաև մերժեց Կարեն Բեքարյանի կալանավորումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի պաշտպանը՝ Գոռ Միքայելյանը:
«Կալանավորման միջնորդության մեջ քննիչը վկայակոչել էր 3 հիմք՝ քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը և նոր հանցանք կատարելը: Որոշմանը դեռ ամբողջովին չեմ ծանոթացել, բայց ինչը որ ինձ շատ հետարքրում էր, դրան ծանոթացա. դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Ես վստահ էի, որ առնչությունը օբյեկտիվ դատարանը որևէ կերպ չի կարող հաստատված համարել»,- ասաց Գոռ Միքայելյանը:
Վերջինս նշեց, որ, ըստ իրեն, այդ գործը չի կարող օբյեկտիվորեն քննել ԱԱԾ-ն. «Եթե ԱԱԾ-ն համարում է, որ Կարեն Բեքարյանն առնչություն ունի Գագիկ Սողոմոնյան ֆեյքի հետ, բնականաբար, ինքը անձնապես շահագրգռված է լինելու ամեն ձևով պատժելու Կարեն Բեքարյանին, այս պարագայում ԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննել այս գործը»,-ընդգծեց Կարեն Բեքարյանի պաշտպանը:
Նա ասաց, որ դատավոր Գրիգորյանին վաղուց ճանաչում է և հակված է մտածելու, որ նա օբյեկտիվ դատավոր է. «Այդ պատճառով ես այդ հիմքով ոչ թե բացարկ հայտնեցի, այլ ընդամենը փորձեցի հավաստիանալ, թե արդյոք զանգ չի եղել նրան, դատավորը ամեն ձևով ինձ հավաստիացրեց, որ զանգ չի եղել: Ես համոզվեցի, որ դատավորին զանգ չէր եղել, դրա արդյունքը օբյեկտիվ որոշումն է»,- լրագրողների հետ զրույցում եզրափակեց Գոռ Միքայելյանը:
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35