Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներով «Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում» հրապարակման վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է.
«2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարարական կազմակերպության կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։
Կոմիտեն հայտնում է, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։
ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին: Մասնավորապես՝ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ, ինչը հաստատում է ներմուծված սննդի անվտանգ լինելու մասին։
Միաժամանակ, կոմիտեն անհրաժեշտ է համարում նշել, որ մաքսային մարմինների աշխատանքային պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ նույնպես Ֆրանսիայից «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով սնունդ ձևակերպելիս, սննդի անվտանգությունը ստուգող մարմինը պարզել է, որ ներմուծված պահածոյացված սնունդը ժամկետանց է, և արգելել է դրանց ներմուծումը, ուստի առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ սնունդ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։
Դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության թույլտվություն (դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր), քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01