ARM | RUS |

«Փաստ». Հայաստանյան ներքաղաքական փակուղին. Ինչ տվեց փետրվարի 20-ի հանրահավաքը

23.02.21 | 10:48

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքը ակտիվ խմորումների փուլ է թեւակոխել։ Ըստ այդմ, պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը իշխանությունների հեռացման շուրջ քաղաքական օրակարգ է ձեւավորել։ Ավելի ստույգ՝ հստակ կոնսենսուս:

Պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունները, որոնք չնայած առանձին հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, կարողացել են համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի եւ իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ։ Տեւական ժամանակ է, որ մասնավորաբար 17 կուսակցությունների շուրջ համախմբված ընդդիմադիր հատվածը մեծ հույսեր էր գեներացնում փետրվարի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված, թե այս հավաքը վճռորոշ նշանակություն է ունենալու։ Թերեւս այն ուներ նաեւ խորհրդանշական իմաստ, քանի որ փետրվարի 20-ը ասոցացվում է Արցախյան շարժման փաստացի սկզբնավորման հետ։

Սակայն ընդիմության խոստացած մեծ հանրահավաքի անցկացումից հետո դրա շուրջ տարբեր կարծիքներ կան։ Որոշ տեսակետների համաձայն, ընդդիմությանը հաջողվեց իշխանություններին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, այն էլ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Ընդդիմադիր հատվածից անգամ խոսվում էր մինչեւ 30-40 հազար մարդու ներկայության մասին։

Գոյություն ունի նաեւ հակադիր տեսակետը, թե ելնելով երկրում առկա իրավիճակից՝ ընդդիմության վճռական հանրահավաքն այնքան էլ մարդաշատ չէր, որքան սպասվում էր։ Իշխանությանը հարող շրջանակների գնահատականերով՝ ընդամենը 12 հազար մարդ է մասնակցել հավաքին։ Բայց սա ամենաէականը չէ...

Ինչ վերաբերում է հավաքի բովանդակային կողմին, ապա դրա շուրջ կարծիքները եւս տարբեր են։ Ըստ որոշ գնահատականների, ընդդիմությունն էլի մարդկանց հավաքեց, ընդդիմադիր գործիչները ելույթ ունեցան, իսկ հետո հավաքի մասնակիցներին պարզապես տուն ուղարկեցին, կիրակի հանգստացան, իսկ երեկ իրականացրեցին հերթական անհնազանդության երթը։

Այսինքն, քիչ չեն նրանք, ովքեր ընդդիմությանը մեղադրում են անվճռականության մեջ: Բանն այն է, որ ըստ նշյալ տեսակետն ունեցողների, մարդկանց հավաքել-խոսել-տուն ճամփելու գործելակերպի կրկնությունը եւ քաղաքական առումով վճռորոշ գործողությունների բացակայությունը շատ արագ կարող է քաղաքացիների շրջանում հիասթափության ալիքի առաջացման պատճառ դառնալ, քանի որ նրանք իրական փոփոխությունների ու վճռական քայլերի ակնկալիքներ ունեն։ Միեւնույն ժամանակ, պետք է փաստել, որ այս անգամ առավել կոնկրետ ուղերձներ հնչեցին ապագայի հետ կապված։

Այսինքն, պահանջներից զատ հստակեցվեցին նաեւ տեսլականները որոշ հարցերի շուրջ: Հանրահավաքի ժամանակ մասնավորապես խոսվեց, թե ընդդիմության ապագայի պլանների մեջ է մտնում այն, որ բանակը շատ արագ պետք է վերակառուցվի, իսկ Զանգեզուրով անցնող տրանսպորտային ուղիները պետք է լինեն միայն հայկական կողմի զինված ուժերի վերահսկողության տակ։

Խոսք եղավ նաեւ դաշնակից Ռուսաստանի եւ այլ բարեկամ երկրների հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության եւ այլ խնդիրների մասին։ Փաստացի գոնե ընդդիմությունը ապագայի մասով որոշակի պատկերացում եւ ուղերձներ է հղում, իսկ իշխանություններն այս առումով ընդհանրապես անգործության են մատնված։ Նրանք միայն փորձում են լուծել իրենց՝ աթոռին մնալու հարցը։ Եվ դրա համար նրանք արդեն ամիսներ շարունակ պահպանում են ռազմական դրությունը եւ տարբեր մեխանիզմներով փորձում են պարզապես լռեցնել ընդդիմությանը։ Իսկ այս նպատակի համար ծառայեցնում են իրավապահ համակարգը՝ այն դարձնելով իրենց կամակատարը։

Արտաքին եւ ներքին սպառնալիքներից ելնելով՝ երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնց դիմագրավելու համար հապշտապ գործողություններ են պահանջվում, բայց երկրի ղեկավարությանն այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, նրանք «ֆեյք» բռնելով են զբաղված։

Ստացվում է, որ այնպիսի պարադոքսալ իրավիճակում ենք հայտնվել, որ իշխանությունները մտադիր չեն հեռանալ, բայց միեւնույն ժամանակ մտադիր էլ չեն գործ կատարել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող հարցերի շուրջ։ Կարճ ասած՝ փակուղային իրավիճակում ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55