Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին. Հատ-հատ պատասխան են տալու: Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՅԴ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, որին քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել, բայց նրան հաջողվեց խուսափել: Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում:
«Սրանք թուրք են, մարդ չեն: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու: Թող բոլորը դա իմանան: Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն: Նիկոլը պտի տուն էթա, որ երկիրը փրկենք էս բռնապետությունից: Ուրիշ բան չի լինելու, չի քննարկվում, էդ ես խոստանում եմ իմ ընկերների ու ժողովրդի անունից: Ինքը խուժան ա»,-ասաց նա եւ մտվ ՀՅԴ գրասենյակ: Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նիկոլ Փաշինյանի անցնելուց հետո ոստիկաններն առանց զգուշացնելու սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունը հայտնել է 25 բերման ենթարկվածի մասին: Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35