Ճշմարտություն սերունդների համար շարժման հիմնադիր Գեղամ Նազարյանն արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնի հայտարարությանը.
«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։ Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել. Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երևանի կենտրոնում: Սա մարտահրավեր է և նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձևակերպումը չունի։ Մեզ ես վախեցնո՞ւմ. ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետև այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։ Ձեր պատճառով մեր որդիներն են զոհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության և քայլերի պատճառով ունենք տասը հազար վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից և ձեռքից, ոտքերից և ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։ Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնո՞ւմ ես մեզ վրա էլ կրակել: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: և եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված: Կապրենք, կտեսնենք»։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55