ARM | RUS |

Հարութ Սասունյան. Էրդողանի լարախաղն Արևմուտքի և Արևելքի միջև կարող է շուտով տապալվել

24.02.21 | 12:09

Անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Ջո Բայդենի ընտրությունից ի վեր հարյուրավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք վերլուծում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև խնդրահարույց հարաբերությունները: Նախագահ Բայդենը չի թաքցնում իր անբարյացակամ, եթե ոչ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի հիմնական տարաձայնությունները հետևյալն են.

1) ԱՄՆ աջակցությունը իր քուրդ դաշնակիցներին Սիրիայում, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ.

2) Թուրքիայի կողմից S-400 ռուսական հրթիռների գնումը, որոնք կարող են բացահայտել ՆԱՏՕ-ի ռազմական տեխնոլոգիաները Մոսկվայի առջև: Արդյունքում, ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց առաջադեմ F-35 ինքնաթիռների վաճառքը և պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ․

3) ԱՄՆ-ի հրաժարումը արտահանձնել թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիան կեղծ մեղադրանք է առաջադրել 2016-ին Էրդողանի դեմ պետական հեղաշրջում հրահրելու մեջ.

4) Թուրքիայի խայտառակ վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում՝ շինծու մեղադրանքներով հազարավոր անմեղ քաղաքացիական անձանց, լրագրողների և դատավորների բանտարկություններով, որոնք նախագահ Բայդենը անընդունելի է համարում:
Էրդողանը հետևում է Օսմանյան կայսրության ռազմավարությանը՝ միմյանց դեմ լարելու եվրոպական մրցակից տերություններին՝ կողմերից մեկից մյուսին անցնելով և փոխելով գործընկերներին։

Օրինակ՝ նա իրեն հռչակել է բոլոր մահմեդականների և հատկապես պաղեստինցիների պաշտպանը՝ մինչև վերջերս ռազմական համագործակցության մեջ լինելով Իսրայելի հետ: Մեկ այլ օրինակ է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքին՝ միաժամանակ միլիարդավոր դոլարների ժամանակակից ռուսական հրթիռների ձեռքբերումը, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զենքերի հետ:

Միևնույն ժամանակ, Էրդողանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մինչ Սիրիայում և Լիբիայում ներգրավված է ռազմական բախման մեջ Ռուսաստանի հետ: Թուրքիան և Ռուսաստանը, որպես կանոն, հակառակորդ երկու երկրներ, նույնպես կարողացան համաձայնություն եզր գտնել Արցախյան հակամարտության մեջ։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվել է Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, երբ Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Էրդողանը զայրացած էր Օբամայի վրա սկզբնական ընկերությունից հետո: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Թուրքիայի ղեկավարն առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացրեց Միացյալ Նահանգների հետ: Դեռևս անհասկանալի է, թե ինչն էր այդքան ջերմ անձնական համակրանք հարուցել այդ երկուսի միջև: Արդյոք դա Թրամփի ֆինանսական շահե՞րն էին Թուրքիայում, թե՞ արտառոց սերն ամբողջ աշխարհի բռնակալների հանդեպ: Թերևս երբեք չենք իմանա։

Այնուամենայնիվ, Բայդենն առաջին կրակոցն արձակեց՝ 2019 թ․ դեկտեմբերին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա Էրդողանին անվանեց «բռնապետ» և հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմության առաջնորդներին, «որպեսզի նրանք կարողանան հաղթել ու տապալել Էրդողանին ոչ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով»:

Հաջորդ անհարմար իրավիճակը ստեղծվեց, երբ Էրդողանը նոյեմբերի ընտրություններից մի քանի օր անց շնորհավորեց Բայդենին, իսկ Բայդենը չորս ամիս անց դեռ չի կապվել Էրդողանի հետ, չնայած նա զանգահարել է աշխարհի շատ այլ ղեկավարների: Էրդողանը պետք է որ խորապես վիրավորված լինի այս դիվանագիտական արհամարհանքից:

Թուրքիայի նկատմամբ Բայդենի վարչակազմի կոշտ քաղաքականության առաջին նշանն ակնհայտ դարձավ 2021 թ․ հունվարի 19-ին ԱՄՆ-ի առաջադրված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատման լսումների ժամանակ, երբ նա բացահայտորեն Թուրքիային անվանեց «այսպես կոչված ռազմավարական գործընկեր» և բարձրացրեց ավելի մեծ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այդ երկրի նկատմամբ։

«Այն գաղափարը, որ մեր ռազմավարական, այսպես կոչված ռազմավարական գործընկերը, համահունչ է մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկի հետ Ռուսաստանում, անընդունելի է», ասաց Բլինկենը։ «Կարծում եմ, որ պետք է տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողել առկա պատժամիջոցները, և հետո պարզել, թե արդյոք անհրաժեշտ է ավելին անել»:

Թուրքիայի վերաբերյալ Բլինկենի քննադատական մեկնաբանությունը հետագայում վերահաստատեց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը Թուրքիային բնութագրեց որպես «դաշնակից, որը շատ առումներով... չի գործում որպես դաշնակից, և դա շատ, շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, և մենք ոչ մի պատրանք չունենք այդ առումով»։ Սալիվանը Թուրքիային տեղադրեց Չինաստանի հետ միևնույն դասակարգում:

2021 թ. փետրվարի 5-ին Պենտագոնը հաստատեց, որ Բայդենի վարչակազմը մտադիր չէ վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները ռուսական հրթիռները գնելու համար: Թուրքիայի «S-400 գնելու որոշումը անհամատեղելի է Թուրքիայի որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակցի պարտավորությունների հետ», ասաց Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել․․․․ Մենք հորդորում ենք Թուրքիային չպահել S-400 համակարգը․․․․ Վերջին տասնամյակում Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Միացյալ Նահանգներից «Փեթրիոթ» պաշտպանական համակարգը գնելու համար, փոխարենը նախընտրեց գնել S-400-ը, որը Ռուսաստանին տալիս է եկամուտ, հասանելիություն և ազդեցություն», ասաց Քիրբին:

Իրավիճակն ավելի սրելով, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի սկզբին կրկնեց այն անհիմն մեղադրանքը, որ 2016-ին ձախողված թուրքական հեղաշրջման հեղինակը Միացյալ Նահանգներն էր: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հանդես եկավ խիստ հանդիմանությամբ՝ թուրք նախարարի պնդումները համարելով «ամբողջովին սուտ»։ Դրանք «անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի հետ», ավելացրեց Փրայսը:

Մեկ այլ վիճելի հարց է 2016-ի հեղաշրջմանը օժանդակելու կեղծ մեղադրանքներով Լիհայ համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Հենրի Բարքիի հեռակա թուրքական դատավարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտն անհիմն է համարել պրոֆեսոր Բարքիին առաջադրված մեղադրանքները:

2021 թ. փետրվարի 10-ին ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ արեց Թուրքիային անհապաղ ազատ արձակել բանտից թուրք բարերար և իրավապաշտպան Օսման Կավալային, որն ավելի քան երեք տարի անազատության մեջ է գտնվում առանց դատապարտման: Կավալային կեղծ մեղադրանք է առաջադրվել 2016-ի ձախողված հեղաշրջման ժամանակ պրոֆեսոր Բարքիի հետ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ:

Պետդեպարտամենտը հորդորեց Թուրքիային կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ վերջին կայացրած վճիռը՝ Կավալային ազատ արձակելու մասին:

2021 թ. փետրվարի 15-ին, երբ Բլինկենը վերջապես զանգահարեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, նա Թուրքիային հորդորեց չպահել ռուսական S-400 ցամաք-օդ հրթիռային համակարգը:

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ ռուսական հրթիռներ գնելու համար, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը լկտիաբար նախազգուշացրեց. «Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս որոշման դեմ, ինչը բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա և պատասխան քայլերի կդիմի այն եղանակով և ժամանակ, որը նպատակահարմար կհամարի»:

Թուրքիան դեռ փորձում է միջոցներ գտնել ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այն 2021 թ․ փետրվարի 1-ին վարձեց Arnold & Porter խոշոր ամերիկյան լոբբիստական ընկերությունը Վաշինգտոնում ՝ լուծելու համար ռուսական հրթիռների շուրջ ԱՄՆ կառավարության հետ վեճը:

Պայմանագիրը կնքվել է Անկարայի պաշտպանական արդյունաբերության հիմնական մարմնին՝ Պաշտպանական արդյունաբերության նախագահությանը պատկանող Անկարայում գտնվող SSTEK Defense Industry Technologies-ի հետ: SSTEK-ը համաձայնել է վեց ամսվա ընթացքում Arnold & Porter-ին վճարել 750 հազար դոլար՝ Թուրքիային տրամադրելու «ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն»:

Շատ կասկածելի է, որ Թուրքիան իր վարձու լոբբիստի միջոցով կարողանա լուծել ռուսական հրթիռների հետ կապված վեճը: Հետաքրքիր է, որ SSTEK-ի հետ պայմանագրում նշված է, որ Arnold & Porter-ը «որևէ խոստում կամ երաշխիք չի տալիս» արդյունքի վերաբերյալ: «Եթե որևէ պատճառով գործը հաջողությամբ չավարտվի, SSTEK-ը պատասխանատու կմնա ընկերության կողմից սույն պայմանագրի պայմաններին համապատասխան գանձվող բոլոր վճարների և գանձումների համար»:

Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Թուրքիայի տնտեսությունը կործանման եզրին է, և թուրք ժողովուրդը ֆինանսական ծանր դրության մեջ է, Էրդողանը թուրք հարկատուների 750 հազար դոլար գումարը ծախսում է անօգուտ լոբբինգի վրա:

Մնում է տեսնել, թե արդյոք Թուրքիային կհաջողվի իր լարախաղաց հմտություններով պահել ռուսական հրթիռները և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից: Եթե Թուրքիային ստիպեն ազատվել հրթիռներից, նա ստիպված կլինի բախվել Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ խախտման հետևանքներին: Դրանից հետո Թուրքիան ստիպված կլինի ընտրել կա՛մ Արևելքը, կա՛մ Արևմուտքը: Նա այլևս չի կարողանա խաբել երկու կողմերին։ Բայդենը և Բլինկենը չափազանց փորձառու են Էրդողանի հնարքներին չտրվելու համար։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վիճակը լավագույնս նկարագրում է լրագրող Նիկոլաս Մորգանի վերջերս հրապարակված հոդվածի վերնագիրը՝ «Արդյոք Թուրքիան Բայդենի դաշնակիցն է դժոխքի՞ց»: Շուտով կպարզվի։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55