«Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը գիտակից չէ, հիմար բաներ է խոսում, բայց իրականում այդպես չէ, նրա խոսքի մեջ սիմվոլիզմ կա, քանի որ նա ռուսական զենքի ոչ էֆեկտիվության մասին հայտարարեց փետրվարի 23-ին, երբ Ռուսաստանում նշում էին Հայրենիքի պաշտպանի օրը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին: Նա սիմվոլիկ համարեց նաև այն, որ Փաշինյանը հարցազրույց է տալիս ամերիկյան գործակալ համարվողի լրատվամիջոցում: Բորիս Մուրազին գտնում է, որ հարցազրույցը չէր կարող պատահական լինել և իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո սկսելու է հակառուսական տրամադրությունների տարածումը: Բանախոսը Ռուսաստանի հանդեպ Փաշինյանի նման վերաբերմունքն արդարացնում է, քանի որ ՌԴ-ն չխանգարելով օգնում է, որ նա մնա իշխանության: Իր այդ կարծիքը լրագրողը հիմնավորեց նաև նրանով, որ ՌԴ-ն մեսիջներ է ուղարկում ընդդիմությանը, ըստ որոնց, եթե նրանք փողոցով գան իշխանության, ապա ընդունելի չեն լինի: Այդ դեպքում, ըստ Մուրազիի, ընդդիմություն էլ պետք է պատասխանի, որ այլ ճանապարհ չունեն երկիրը փրկելու: Նա համոզված է, որ Ռուսաստանն ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա և կարողանում են թույլ չտալ, որ Սամվել Բաբայանը գնա Արցախ, բայց համաձայնում է, որ արևմտյան պրոյեկտ Մանե Թանդիլյանն նախարար նշանակվի:
«Ռուսները կհնձեն այն, ինչ ցանել են»,- հայտարարեց Politik.am կայքի խմբագիրը և հավելեց, որ զենքի մասին հայտարարությունը կվնասի Ռուսաստանին: Բորիս Մուրազին գտնում է, որ Փաշինյանին չպետք է խղճալ, քանի որ խեղճացած վիճակում նա ավելի վտանգավոր է դառնում: «Երեկ, երբ հայհոյանքների, անեծքների տարափի ներքո գլուխը կախ քայլում էր՝ հասարակությունից պաշտպանվելով մոտ 2000 ոստիկաններով, երեկոյան արդեն հանգիստ հարցազրույց տվեց կարծես ինքը չլիներ այդ հայհոյանքների տարափի տակ»,-նկատեց բանախոսը: Մուրազին գտնում է, որ ժողովրդի վրա կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը մտածված է արվել, և այն հետևել է փետրվարի 20-ի մարդաշատ հանրահավաքին: Ըստ նրա, դրանով իշխանությունները արդեն իրենց համար ալիբի են նախապատրաստում, որ անհնազանդության դեպքում հաստատ կրակելու են:
«Եթե Փաշինյանը գիտակցի, որ 5 րոպե հետո ինքը պետք է իր աթոռը կորցնի, ապա պատրաստ է 500,1000,2000 մարդ էլ սպանել»,- հայտարարեց Բորիս Մուրազին:
Աղբյուր` Panorama.am
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55