«Նորմալ դատավորը կարճում է նման գործերը. ո՞նց էր ասում Ռուբեն Ռուբինյանը՝ «մենք մտանք Ռադիոտուն ու դուրս եկանք», հիմա երևի մենք էլ պիտի Կառավարության շենք մտնեինք-հելնեինք։ Բայց դե մենք չենք էլ մտել ու մեզ դատում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով Վահագն Չախալյանի գործին։ Վերջինս մեղադրվում է խմբի կազմում ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ։
Նշենք, որ Վերաքննիչը Վահագն Չախալյանի գործն ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան։ Նրա խոսքով, թեև իշխանությունները սպառնում են, որ կառավարական շենքեր գրավողներին կկրակեն, ինքը, միևնույն է չի հավատում, որ կրակողներ կլինեն։
«Տեսեք, ոստիկանությունն իրեն շատ անպատիվ է պահում, ծառայում է դավաճաններին։ Հիշո՞ւմ եք, առաջ երեխաներն ամաչում էին, որ միլիցու տղա են, հիմա նորից նույնն է լինելու, որովհետև ոստիկանները հիմա միլիցայություն են անում, ծառայում են ռեժիմին։ Ու ինձ ցնդեցնում է ոստիկանների քանակը, սարի պես տղերք են...։ Մեր ջոկատին 5 հոգի փոխարինող էր պետք, չկար, բայց հիմա նայում ես՝ էս սարի պես տղերքը լցված են։ Նայում եմ՝ ոնց էին լացելով փախնում ճակատից, ու հիմա ինչ եռանդով են ծեծում հայերին։ Թող էդպես թուրքերին ծեծեին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել, ապա Արշակ Զաքարյանը նշեց, թե «Իսկանդերից» ի՞նչ կարող է հասկանալ ինքնաձիգից օգտվել չկարողացողը։ «Ես իրեն ուզում եմ հարցնել, ինքը կարո՞ղ է փուչիկը 10 տոկոսով պայթեցնել։ Եթե կարողացավ անել, ուրեմն ինքը շատ խելոք գերագույն գլխավոր հրամանատար է»,- նշեց նա։ Այնուամենայնիվ, Արշակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները հատուկ է անում, որ հանրությանը շեղի կարևոր խնդիրներից։ «Ինքն ամեն ինչ իննատու անում է, մենք էլ իրեն դնում ենք խելապակասի տեղ։ Բայց ինքն այդ ամենն, իրականում, իննատու է անում, հենց դրանով էլ ինքը պատերազմ սկսեց։ Ինքը հատուկ հայտարարություններ է անում, ուզում է երկիրը քաղաքացիական պատերազմի տանել։ Հայի արյան ծարավն իր մոտ չի հագեցել, վամպիրի նման հայի արյուն է ուզում խմել։ «Մարտի մեկի» դեպքերի ժամանակ 10 հայի արյուն խմեցին, չհագեցան։ Իր հոգևոր հայրը Շահումյանը հանձնեց, ինքը՝ Նոր Շահումյանը»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35