Երեկ ընդդիմադիր ուժերի երեկոյան կազմակերպած երթի ընթացքում անթույլատրելի միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրության՝ տվյալ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Արտակ Խուլյանի, օպերատոր Կարեն Չիլինգարյանի և երթի մասնակից որոշ քաղաքացիների միջև: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ «Միևնույն ժամանակ, դրանից ժամեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կառավարության 1-ին մասնաշենքից գնում էր դեպի 3-րդ մասնաշենք, բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» օպերատոր Արամ Ներսիսյանին ոստիկանները տառացիորեն ոտնատակ տվեցին կրկին վերջինիս՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելու պահին: Այսօր ևս Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու, և երբ ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, վերջինս հարվածել է կայքի թղթակցի տեսախցիկին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող Զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը: Ազատ խոսքն այլընտրանք չունի, և ի սկզբանե լրագրողների՝ ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու և նրանց՝ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու պահին խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության: Ներքաղաքական բոլոր դերակատարներին կոչ անելով պահպանել կոռեկտության սահմանները՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ազատ տեղաշարժի ու երթերի, ցույցերի ընթացքում նրանց անվտանգության և մասնագիտական գործունեության անխաթար իրացման երաշխավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս ոստիկանության»,- ասված է հայտարարությունում։
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55