Անկախության ամենամեծ մարտահրավերը ստեղծագործել է հայ ժողովուրդը, երբ չի սահմանել, թե ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Մենք չենք հստակեցրել, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, դրանով մենք ոչ միայն մեր խնդիրները բարդացրինք, այլ բոլոր խաղացողների, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Անհնարին է լուրջ գործ ունենալ մի պետության հետ, որն իր ինչ լինելը չի սահմանել: Օրինակ «Նաիրիտը» չի աշխատում, որովհետև մենք 1991-ին դախլեչու հոգեբանությամբ որոշել ենք երկիր կառավարել: Դախլեչին, դախլից էն կողմ պատկերացումներ չունի, էլ ուր մնաց «Նաիրիտը», հիմա էլ ատոմակայանը, ես չեմ խոսում Իրան-Հայաստան երկաթուղու մասին, որն արդեն տասը տարի է պետք է կառուցված լիներ»,– ասաց նա:
Հարություն Մեսրոբյանը նշեց, որ խոսում է շրջափակման մեջ լինելու մասին ու մինչև հիմա կարևորագույն կապուղու շինարարության առաջին ռելսը դրած չէ:« Հիմա դրսից ո՞վ կհավատա, որ մենք շրջափակման լուրջ խնդիր ունենք, 25 տարվա մեջ գոնե կարելի էր ցուցադրական մի հատ ռելս դնել»,– ավելացրեց նա:
Կառավարման փորձագետն ասաց, որ այս տարիների ընթացքում նոր ատոմակայան չի կառուցվել, «Նաիրիտը» փակվել է, ճանապարհներն էլ կարկատվում են, քանի որ պատճառաբանվում է, թե փող չկա.«Լավ, փող չկա, սակայն տարեցտարի մեզ մոտ ավելանում է բյուրոկրատական ապարատը, ավելանում է շատ պաշտոնյաների աշխատավարձը»:
Անդրադառնալով անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթին, Հարություն Մեսրոբյանն ասաց, որ ռազմական շքերթները «տաշի-տուշիի» համար չեն արվում, դա ազդակ է արտաքին աշխարհին և դրա համար պետք է փող լինի:
«Պետք չէ ասել, թե շքերթի գումարը պետք է տալ անապահով ընտանիքներին: Եղիր նորմալ պետություն և դու այդ շքերթի հարյուրապատիկը կկարողանաս տնտեսել ու տալ անապահովներին: Մեզ մոտ շատ օլիգարխներ կան, ամեն օր կարող ենք ռազմական շքերթ անել և դեռ մի բան էլ անապահով խավին օգնել: Այդ բոլոր դժգոհողները մոռանում են, որ իրենք կոլխոզում չեն, պետությունում են»,-ասաց Մեսրոբյանը:
Հարություն Մեսրոբյանը նաև նշեց, որ ռազմական շքերթը պետության կառավարման քաղաքականության ազդակների իմաստով հզոր մեսիջ է, և ինչ է, թե չի կարող պետությունը գումար տնտեսել և գումար տրամադրել անապահով խավին, ուրեմն պետք է «պետական հիմնարկները տրաքացնել»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47