«Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի է, որ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը հանրությանն ազդանշան է տալիս առ այն, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը հասել է այնպիսի աստիճանի, որ չկա այլևս այլ տարբերակ, քան գործող իշխանության հեռացումը»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, այն վիճակը, որ առաջացել է հետպատերազմական շրջանում, և այն գործողությունները, որոնք իրականացվում են գործող իշխանության կողմից, ինքնին սպառնալիք են երկրի անվտանգության համար։ «Ու այս դեպքում ԶՈւ ԳՇ-ն չի ունեցել այլ ելք, քան այս ճանապարհը։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ ԳՇ պետը, ըստ ՀՀ սահմանադրության՝ թիվ մեկ զինվորականն է, և այդ մարդիկ, ովքեր իրենց ստորագրությունն են դրել ԶՈւ ԳՇ հայտարարության տակ, նրանք բոլորը վերջին 2-3 տասնամյակում մարտական փառավոր ծառայություն անցած և ամենատարբեր փուլերում մեր հայրենիքի պաշտպանությամբ զբաղված մարդիկ են։ Եվ կարծում եմ, որ նրանց այս հայտարարությունը լիարժեքորեն արտահայտում է ստեղծված այն վտանգավոր վիճակը, ինչը մենք այսօր ունենք»,- նշեց նա։ Ըստ Տիգրան Աբրահամյանի, ԳՇ պետի հայտարարությունը քաղաքականությամբ զբաղվել չէ, և ցանկացած զինվորական, որը տիրապետում է իրավիճակին, կարող է այս ձևով իր կարծիքն արտահայտել։ «Այդ հայտարարությունն ավելի շատ իր մեջ մտահոգություն է պարունակում, քան քաղաքական գործընթացներին մասնակցելու միտում։ Իսկ այդ հայտարարությանը հաջորդած Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու, ոչ այլ ինչ է, քան իշխանությունը պահելու ձև։ Այս իշխանությունն իր առաջ ունի խնդիր, և դա Հայաստանի և Արցախի անվտանգությունը չէ։ Դա իշխանությունն ամեն գնով պահելու մոտեցումն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գնով փորձելու է պահել իր իշխանությունը»,- կարծիք հայտնեց Տիգրան Աբրահամյանը։
Աղբյուր` Panorama.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01