Միացյալ Նահանգները Սիրիայում դժվարությունների է բախվում, քանի որ չի կարողանում ընդդիմության «առողջ» մասին զատել կիսահանցավոր տարրերից: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուրբաթ երեկոյան պետք է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կայանար, որը, սակայն, չեղարկվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախաձեռնությամբ:
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, լրագրողների հետ խոսելով այդ հանդիպման չեղարկման պատճառների մասին, հայտնել է, որ ԱՄՆ-ն դեռևս պատրաստ չէ ունեցած փաստաթղթերով կիսվել ԱԽ-ի անդամ երկրների հետ:
«Մեր ամերիկացի գործընկերները միշտ և ամենուր հնդես են գալիս որպես բաց ու թափանցիկ գործընթացների աջակիցներ: Բայց ինձ չի զարմացնում այն փաստը, որ տվյալ պարագայում նրանք նահանջում են իրենց ունեցած դիրքորոշումից»,- ասել է Պուտինը լրագրողներին:
Իր խոսքում ՌԴ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի նման պահվածքը պայմանավորված է այն փաստով, որ այդ երկրի իշխանությունները չեն կարողանում Սիրիայի ընդդիմության «առողջ» մասին զատել կիսահանցավոր և ահաբեկչական տարրերից:
«Իմ կարծիքով՝ դա պայմանավորված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության դեմ պայքարում մարտական ներուժը պահպանելու ցանկությամբ: Մինչդեռ դա շատ վտանգավոր ճանապարհ է, և մենք այդ մասին բազմիցս ենք նշել: Սակայն, թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները կրկին թույլ են տալիս նախկինում արած նույն սխալները: Դա զարգացման վտանգավոր ճանապարհ է»,- եզրափակել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ասել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34